Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 106-ի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել:
Վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Անկարայի բժշկական պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը 106-ն է:
Հայտարարության մեջ նշվել են բոլոր զոհվածների անունները: Ներկայում ահաբեկչության հետևանքով վիրավորված 86 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, ընդ որում նրանցից 20-ը ինտենսիվ վերահսկողության տակ են:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդականբախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղիունեցել: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



