Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Առողջ սնունդ ուտելու 7 միջոց

PHOTO

Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետների կողմից կատարված ճիշտ սնման հարցերով հետազոտությունը ցույց է տվել, որ օրական անհրաժեշտ է ուտել 7 չափաբաժին մրգեր եւ բանջարեղեն, ընդ որում ցանկալի է, որ հիմնականում դրանք բանջարեղեն լինեն:

Իհարկե մրգերը շատ օգտակար են, սակայն նրանք ֆրուկտոզա են պարունակում, որը մեր օրգանիզմը չի տարբերում ռաֆինացված շաքարից: Մրգային հյութերը նույնպես անհրաժեշտ է խմել չափավոր քանակությամբ, քանի, որ մրգերը ավելի լավ է ուտել ամբողջությամբ՝ այդպես մեր օրգանիզմը ավելի շատ օգտակար բջջանյութ է ստանում:

Իսկ ինչպե՞ս սննդակարգ մտցնել ավելի շատ բանջարեղեն: Դա ընդհանուր առմամբ այդքան էլ դժվար չէ: Ահա 7 խորհուրդ theguardian.com-ից այն մասին, թե ինչպես սննդակարգում ավելացնել մրգերը եւ բանջարեղենը:

1. Բացահայտեք ձեզ համար սոխի զարմանալի հատկությունները


Սոխը շատ սննդարար է: Այն կարելի է շատ ուտեստների ավելացնել՝ դրանք ավելի հագեցած եւ բուրումնավետ դարձնելով:

Վարդագույն ցիտրուսային սոխ. Մաքրեք եւ մանր կտրատեք 2 գլուխ կարմիր սոխ, ավելացրեք մի փոքր աղ եւ մի լավ խառնեք: Ճզմեք ամբողջական կիտրոնի հյութը: Դուք կտեսնեք թե ինչպես է կիտրոնաթթուն փոխում սոխի գույնը. այն կարմիրից կդառնա վարդագույն: Այժմ նրանք պատրաստ են օգտագործման: Դրանք կարելի է ուտել հենց այնպես, կարելի է թողնել տարայի մեջ, որպեսզի հետագայում ավելացնել աղցաններին, ավելացնել խաշած կարտոֆիլին, հավին, կամ բարկահամ ուտեստներին: Ավելացրեք ցանկացած քանակությամբ կանաչեղեն, պղպեղ եւ քիչ քանակությամբ յուղ, եւ դուք արդեն ունեք սալսա, կամ այլ սոուս լցոնման համար: Սառնարանում վարդագույն ցիտրուսային սոխի պահպանման ժամկետը 5 օր է:

Տապակած սոխ. Մաքրեք եւ մանր կտրատեք գլուխ սոխը: Պոչով թավայի մեջ տաքացրեք յուղը, ավելացրեք սոխը եւ խառնեք: Մի քիչ աղ ավելացրեք, որպեսզի ջուրը դուրս գա, ապա նորից խառենք, ավելացրեք ճաշի գդալով խնձորի հյութ, դափնու տերեւ եւ ծիտրոն, թողեք միջին կրակի վրա, այնուհետեւ կամացի, իսկ հետո հանեք կրակի վրայից, փակեք կափարիչով եւ թողեք 30-45 րոպե: Ստացված զանգվածը պահեք տարայի մեջ սառնարանում մեկ շաբաթվա ընթացքում կամ մի քիչ ավել. ավելացրեք աղցանների եվ ջեռուցում պատրաստված ուտեստների վրա, սոուսի տեսքով ավելացրեք ձվածեղին:

2. Կարտոֆիլը այլ բանջարեղենով փոխարինեք


Եվս մեկ խորամանկություն. Կարտոֆիլը տարբեր բանջարեղենով փոխարինեք: Եթե ուզում եք տապակած բանջարեղեն ուտել, ապա ընտրեք գունավոր բանջարեղեն, իսկ խյուսի համար իդեալական համապատասխանում են արմատապտուղները՝ նեխուր, գազար, դդմիկ, քաղցր կարտոֆիլ եւ բազուկ: Անգլիական դասական clapshot ուտեստը իրենից ներկայացնում է գազարի եւ շաղգամի խյուս՝ յուղի եւ մշկընկույզի հետ, որը շատ համեղ է:

3. Կենդանացրեք ձեր աղցանները


Կանաչ աղցաններին համեղ բանջարեղեն ավելացրեք. քերած խնձոր, գազար, դդմի մի քանի կորիզ, նարնջի մի քանի մաքրած կտոր, բողկ, մանր կտրատված նեխուր, սամիթ կանաչ սոխի հետ միասին, ավոկադոյի մի քանի կտոր, մի քիչ խաշած եւ քերած բազուկ: Եւ սա դեռ ամենը չէ: Այծի պանրի, խոզապուխտի, ընկույզների, սերմերի եւ չորահացի մի քանի կտորը կվերածեն ձեր աղցանը իսկական տոնակատարության: Աղցանի համար սոուսին ավելացրեք սխտոր, անանուխ եւ այլ բույսեր: Ամառային շրջանում, երբ լոլիկները շատ են, հասած լոլիկների միջուկներից սոուս պատրաստեք՝ զեյթունի ձեթով եւ կիտրոնի հյութով: Նույնպիսի սոուս պատրաստեք նաեւ վարունգից:

4. Շատ բանջարեղեն գնեք

Ապուրները, ջեռոցում պատրաստված կերակուրները, աղցանները եւ սոուսները հիմնականում պետք է լինեն բանջարեղենից` հատկապես սոխից: Ֆրանսիական խոհանոցում կա mirepoix հասկացությունը՝ ապուրային կանաչեղեն: Սա խառնուրդ է արմատապտուղներից՝ գազար, շաղգամ, նեխուրի եւ մաղադանոսի արմատ, կոճղեզավորներից՝ պրաս եւ գլուխ սոխ ու սեղանի կանաչեղենից՝ մաղադանոս, նեխուրի տերեւներ, ծիտրոն եւ այլն, որն ավելացվում է արգանակի եւ ապուրների մեջ բուրմունքի համար: Այդ իսկ պատճառով գնումների գնալուց առաջ ավելացրեք այս բանջարեղենը ցուցակում: Բացի վերը նշված բանջարեղենից կարելի է նաեւ շատ օգտակար սամիթ գնել, պղպեղ եւ նեխուր:

5. Սառեցված մրգեր եւ բանջարեղեն


Տվյալ հետազոտության ամփոփման մեջ բացասական վերաբերմունք էր ցույց տրված սառեցված մրգերին եւ բանջարեղենին, սակայն պատճառը պարզաբանված չէր: Սառեցված մրգերը շատ օգտակար են, ինչպես նաեւ հարմար են պահպանելու համար: Նույնիսկ ամենափոքր տարայում կտեղավորվի մի ամբողջ պայուսյակ սառեցված ոլոռ եւ սպանախ: Ոլոռը եւ սպանախը՝ պատրաստված խոզամսի եւ ձվի հետ միասին, կարող են հիանալի նախաճաշ լինել, հատկապես տապակած սոխի հետ:

6. Մի մոռացեք գունավոր բանջարեղենի մասին

Առաջին տեղում է կանաչ տերեւներով բանջարեղենը՝ այն մենք պետք է ուտենք մեծ քանակությամբ: Բայց դա չի նշանակում, որ մյուս բանջարեղենը անհրաժեշտ չէ: Հիմա հենց բրոկկոլիի ժամանակաշրջանն է: Կերեք այն աղցանների եւ սուսների հետ: Եւ ձգտեք ամեն ուտեստում խառնել բոլոր գունավոր բանջարեղենը՝ ծիածանի ողջ սպեկտրը: Օրինակ, եթե դուք չեք կողմնորոշվում՝ պատրաստել կանաչ կաղամբ թե բրոկկոլի, ապա պատրաստեք երկուսն էլ՝ ավելացնելով պանիր եւ տապակած սոխ: Եվ մի մոռացեք նարնջագույն եւ կարմիր բանջարեղենի մասին:

7. Մրգերը հում կերեք


Թեպետ ընդունված է համարել, որ մրգահյութերը առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչն են, այնուամենայնիվ, դա այդքան էլ այդպես չէ: Մրգահյութերը կարելի է օգտագործել աղցաններին, սոուսներին եւ մարինադին ավելացնելու համար եւ այդքանով սամանափակվել: Ավելի լավ է ուտել հենց մրգերը: Կամ պատրաստել մրգային աղցաններ՝ համակցելով դրանք բանջարեղենի հետ. խնձորը, նեխուրը եւ ընկույզները; տանձը, եղերդը, ռոկֆոր պանիրը, արմատապտուղները եւ նարինջը; դդումը, վարունգը եւ խոզապուխտը՝ այս աղցանները եղել են 1970-ականների բուֆետներում: Եվ ինչպես պարզվում է՝ ոչ անհիմն:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan