Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արմուշի մասնակցությամբ տեսարաններն ամենստացվածներն էին. Աննա Մանուչարյան

LIFE
Դերասանուհի Աննա Մանուչարյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Քարե դարդի» ամերիկյան շրջագայության, սիթքոմի ավարտի եւ առաջիկա անելիքների մասին:
 
Ինչպես շատերը գիտեն՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը վերջերս մեկնել էր ԱՄՆ՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու սիրված սիթքոմի շոու տարբերակը: Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը պատմեց, որ տպավորված է վերադարձել Հայաստան.
«Ես պարզապես հիացած եմ «Դեմք շոու»-ի տղաների ընդունելությունից: Նրանք էին հենց կազմակերպել մեր համերգ-ներկայացումը, եւ հաճելի էր, որ բացի բարձր մակարդակի շոուից, նրանք հոգ տարան նաեւ մեր մասին: Մենք ԱՄՆ-ում մնացինք տասը օր, եւ այդ տասը օրերն ուղղակի շքեղ անցան հենց նրանց շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ:  Ի դեպ՝ նշեմ, որ ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Վաչեին, որովհետեւ այդ տղաների նման վերաբերմունքը Վաչեի վաստակն էր, քանի որ նրանք ընկերներն են ու փաստորեն շատ լավ ընկերներ են, որ միմյանց համար պատրաստ են նման ուշադրության»,- պատմեց Աննան:
Խոսելով ամերիկահայերի մասին՝ դերասանուհին նկատեց.
 
«Բավականին մեծ տարբերություն կա ամերկաբնակ հայերի եւ այստեղ ապրող հայերի միջեւ: Նրանք շատ կարոտած են, նրանց համար մեծ ուրախություն է, որ հայ հայտնիները տարբեր համերգային ծրագրերով Հայաստանից մեկնում են ԱՄՆ: Մեր համերգ-ներկայացումը պարզապես հիանալի անցավ, հանդիսատեսի շարքում մեծ թվով երեխաներ կային, որոնցից շատերը եկել էին Վաչեի հերոսի կարմիր սպորտային հագուստով, ինչը շատ զավեշտալի էր: Մենք նախապես հայտարարել էինք, որ ներկայացման ավարտից հետո նկարվելու ենք հանդիսատեսի հետ, իսկ թե ինչ կատարվեց այդ ժամանակ, չեմ կարող նկարագրել. Բոլորն անասելի ջերմությամբ եկել էին ու ուզում էին նկարվել, չէին ուզում հեռանալ, իսկ դրանից թանկ բան արտիստի համար չկա»:
 
Աննա Մանուչարյանը նշեց նաեւ, որ ամրիկյան շրջագայութան ուրախալի կողմը նաեւ այն էր եղել, որ հանդիպել են Արմուշին, ով սիթքոմի սկզբնական մասում հենց Աննայի հերոսուհու ամուսինն էր.
 
«Արմուշը չի դադարում ամեն անգամ զարմացնել մեզ: Նրա մասնակցությամբ տեսարանները երեւի ամենստացվածներն էին: Ըստ սիթքոմի՝ իմ հերոսուհին Գոգոյից հետո ամուսնացել էր Բաբալի հետ, այնպես որ սիթքոմի բովանդակությունից ելնելով՝ սցենարական հետաքրքիր լուծում էինք գտել»,- հավելեց նա:
 
Հետաքրքրվելով, թե սիրված սիթքոմը ինչո՞ւ 4-րդ եթերաշրջանով ավարտվեց, դերասանուհին նշեց.
«Կարծում եմ՝ լավ է համ ու հոտով եւ ճիշտ ժամանակին ավարտել, քան եթերաշրջաններ ավելացնելով՝ ձանձրացնել հեռուստադիտողին: Ըստ իս՝ մենք մեր ասելիքը հաղորդեցինք հեռուստադիտողին եւ ժամանակն էր, որ սիթքոմը ավարտվեր»:
Ամփոփելով «Քարե դարդ»-ում իր երկու տարվա աշխատանքն՝ Աննա Մանուչարյանը նկատեց.
 
«Բնականաբար, յուրաքանչյուր աշխատանք եւ քննադատվում է, եւ սիրվում: «Քարե դարդ»-ն էլ բացառություն չէր, եւ ես այդ ամենին նայում եմ ադեկվատ ու օբյեկտիվ կերպով: Շատերը քննադատում էին մեր սիթքոմը՝ հազար ու մի անուն կպցնելով, շատերն էլ սիրում էին ու վերաբերվում որպես սիրելի ժամանցային նախագծի: Սիթքոմից լուրջ սպասելիքներ չպետք է ունենալ, այն իրավիճակային կոմեդիայի ժանր է, եւ այդպես էլ պետք է դրան մոտենալ: Ինչ վերաբերվում է մեր թիմին, պետք է խոստովանեմ, որ ես աշխատանքի եմ գնացել հանգստանալու, հաճույք ստանալու: Շեշտեմ մեր ռեժիսորի՝ Վարդան Հակոբյանի դերակատարումը, քանի  որ, որպես ռեժիսոր, նա հրաշալի մթնոլորտ է ապահովել: Մենք սիրով ենք գնացել աշխատանքի, քանի որ ներսում շատ համերաշխ մթնոլորտ էր տիրում: «Քարե դարդ»-ը հետաքրքիր փուլ էր իմ կյանքում, որի մասին միշտ ժպիտով կհիշեմ»:
Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը նշեց նաեւ, որ այս պահին կենտրոնացած է մասնագիտական այլ ուղու վրա, որի չակերտները հրաժարվեց բացել.
 
«Այս պահին երկու սիթքոմից առաջարկ ունեմ, բայց դեռեւս չգիտեմ, թե ինչպես կընթանա աշխատանքային գործընթացս: Քանի որ արդեն տասը տարուց ավել է, ինչ Հանրային ռադիոյում եմ աշխատում՝ որպես հաղորդավարուհի, կցանկանայի, որ հաղորդավարական աշխատանքս տեղափոխվեր հեռուստատեսություն: Բացի դրանից,  հիմա մեկ այլ միտք ունեմ, որի մասին ուզում եմ դեռ լռել, միայն կասեմ, որ իմ մասնակցությամբ անակնկալ է սպասվում հանդիսատեսին»,- ավարտեց դերասանուհին:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia