Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Սփյուռք» ամառային դպրոց -2017» ծրագրի մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է

POLITICS

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի բացումը: Մասնակիցների թիվը՝ նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է, ընդլայնվել է նաև մասնակից երկրների աշխարհագրությունը: Ծրագրի ղեկավարները չեն բավարարվելու միայն այս օրերի ընթացքում գիտելիքներ տալով, մշակված է նաև մեթոդ՝ նրանց հետ պահպանելու էլեկտրոնային կապը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին կայացած ծրագրի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Երբ ստեղծում էինք այս ծրագիրը, մտավախություն ունեինք՝ արդյոք կկայանա՞: Սակայն այսօր՝ հինգերորդ հոբելյանական տարում, արդեն հպարտանում ենք, քանի որ մասնակիցների շրջանակը տարեցտարի մեծանում է: Մեզ համար անչափ կարևոր է հատկապես ուսուցիչների վերապատրաստումը: Պակաս կարևոր չէ նաև երիտասարդների մասնակցությունը, որոնք իրենց հետ պետք է բերեն հարյուրավոր այլ երիտասարների: Հայ երիտասարդներն աշխարհի որ ծայրում էլ լինեն, պետք է լինեն կրթված ու մրցունակ»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի ծրագրում կան գրանցված 330 մասնակից, նախորդ տարի նրանց թիվը 172 էր: Եթե նախորդ տարիներին մասնակցում էին 20-25 երկրից, ապա այս տարի՝ 35 երկրից, ընդ որում՝ նաև հեռավոր երկրներից՝ Բրազիլիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, պատերազմական վիճակում գտնվող երկրներից՝ Իրաքից, Սիրիայից: Առաջին անգամ կա նաև թուրքախոսների խումբ, որը արևմտահայերենի խմբի շրջանակում մասնակցելու է հայոց լեզվի ուսուցմանը: Ամենաշատը մասնակցում են հայերենի արագացված ուսուցմանը ՝ մոտ 170 մարդ, իսկ ամենափոքրը լրագրողների խումբն է՝ 20 հոգի:

«Նախորդ տարիների փորձից ելնելով՝ կատարել ենք նաև որոշակի փոփոխություններ, փորձում ենք ինտեգրել ոչ միայն վաստակաշատ դասախոսների, այլ նաև երիտասարդների, որոնք ոչ միայն դասախոս, այլ նաև ընկեր ու ուղեկցող կլինեն: Մենք նպատակ ունենք հասկանալու՝ ծրագիրն ինչ տվեց իրենց, արդյոք շարունակելու են գործունեությունը՝ օգտագործելով այստեղ ստացած հմտությունները: Կան օրինակներ, երբ տարբեր երկրներից եկել են ծրագրին մասնակցելու, ընտանիք են կազմել Հայաստանում, եղել են նաև այստեղ սովորելու եկողներ»,-ասաց Մհեր Հովհաննիսյանն ու հավելեց, որ նախատեսվում են նաև հանդիպումներ քաղաքական գործիչների հետ, այցելություններ մշակութային կենտրոններ:

Սվետլանա Սիմոնյանը եկել է Վրաստանից, ծրագրին առաջին անգամ է մասնակցում՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի շրջանակում: «Ես ԵՊՀ-ի շրջանավարտ եմ ու դեռ համալսարանում սովորելու տարիներից մտածում էի, որ եթե մի օր ես էլ աշխատեմ արտասահմանում, անպայման կմասնակցեմ: Ճանաչում եմ նաև դասախոսներին և համոզված եմ, որ օգուտ միանշանակ ստանալու եմ: Ծրագիրը շատ կարևոր է հատկապես այն մասնակիցների համար, որոնք առաջին անգամ են  Հայաստանում կամ հազվադեպ են գալիս: Այն կարևոր է ոչ միայն սովորելու առումով, այլ նաև Հայաստանը տեսնելու»,-ասաց նա:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ դասընթացներն իրականանալու են հինգ հիմնական ուղղություններով՝  հայոց  լեզվի արագացված ուսուցում, հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների, երիտասարդ լրագրողների վերապատրաստում, ազգային երգի խմբավարների վարպետության, երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ: «Սփյուռք» ամառային դպրոցի իրականացումը ԵՊՀ-ի համար առաջնակարգ նշանակություն ունի:  Մեր պրոֆեսորադասախոսական կազմը մեծ սիրով ու պատասխանատվությամբ է մոտենում այս գործին»,-եզրափակեց ռեկտորը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank