Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ հեռացվեցին նիստերի դահլիճից

SOCIETY

ՊՊԾ գնդի գործով 15  ամբաստանյալներ հեռացվեցին նիստերի դահլիճիցԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորԱրտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 3-ին շարունակվում է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը: Դատավոր Արտյուշ Գաբրիելյանըպարզաբանեց,թե ինչու է սույն գործը առանձին վարույթով իրականացվում. «Այս երկու գործերը ծավալով մեծ են, և դատարանը նպատակահարմար չի գտել 32 ամբաստանյալներով  քրեական գործ լսելը, քանզի դա  ֆիզիկապես հնարավոր չէ: Այդ է պատճառը, որ դատարանը գործերը չի միացրել մեկ վարույթով»:

Արտյուշ Գաբրիելյանն ընթերցեց ամբաստանյալների իրավունքները և պարտականությունները, ինչից հետո պաշտպաններին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն  վերաբերյալ հարց ուղղեց:

Ներկա գտնվող պաշտպաններից որևէ մեկը միջնորդություն չներկայացրեց:

 Պաշտպան Դավիթ Գյուրջյանը նկատեց, որ ոչ բոլոր պաշտպաններն են գտնվում դատական նիստերի դահլիճում և նրանց նույնպես պետք է դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ հարցեր ուղղվեն: Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը նշեց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ հարցերը իրենց նույնպես կուղղվեն, և նրանք չեն զրկվի այդ իրավունքից:

Դատավորը տեղեկացրեց, որ սույն գործով դատական նիստերը նշանակվելու են ամեն հինգշաբթի և պաշտպաններին հորդորեց իրենց աշխատանքը հարմարեցնել տվյալ գրաֆիկին: Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 6-ին:

Պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ պաշտպանների մի մասը հնարավորություն չի ունեցել մտնելու դատարանի շենք և գտնվում է դատարանի շենքի մոտ: Այդ պաշտպանները հրաժարվել են կարգադրիչների կողմից զննության ենթարկվել՝ որակելով այն որպես խուզարկություն: Դատավոր Գաբրիելյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի մյուս պաշտպանները նույնպես մտնեն դատական նիստերի դահլիճ:

Ընդմիջումից հետո նախագահող դատավորի նիստերի դահլիճ մտնելու  ընթացքում ամբաստանյալները ոտքի չկանգնեցին, ուստի դատավորը, բացի ամբաստանյալ Արամ Մանուկյանից, քանի  որ վերջինս վատառողջ էր, սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ՝ նախազգուշացնելով, որ կրկնվելու դեպքում կարող է հեռացնել դատարանից:

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը տեղից շարունակաբար խոսելու համար հեռացվեց դատական նիստերի դահլիճից: Դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո նախագահող դատավորի նիստերի դահլիճ մտնելու  ընթացքում ամբաստանյալները նորից ոտքի չկանգնեցին, ուստի Արտյուշ Գաբրիելյանը նրանց նկատմամբ կիրառեց սանկցիա` հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Սանկցիան չկիրառվեց միայն Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի և Արամ Մանուկյանի նկատմամբ, քանզի վերջիններս վատառողջ էին:

Դատավորը ընթերցեց նաև դատական կարգադրիչների կողմից ուղարկված արձանագրությունը, որում նշված է, որ պաշտպան Մոնիկա Մարգարյանը հրաժարվել է դատական կարգադրիչների կողմից զննության ենթարկվել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պարզելու Մոնիկա Մարգարյանի բացակայության վերաբերյալ որոշում կայացնելու հանգամանքը:

 

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program