Հանրահայտ Արկադի Վոլոդոսի դաշնամուրը կհնչի «Արամ Խաչատրյան» համերգասրահում
CULTURE«Երևանյան հեռանկարներ» հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղն այն երաժիշտներից է, ով փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում՝ հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 3-ին կայանալիք բացառիկ մենահամերգին վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանում «Ստեյնվեյ ընդ Սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



