Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը

SOCIETY

 Գեղարքունիքի մարզում հուլիսի 3-ի առավոտվանից մեկնարկեց ամառային զորակոչը: Նորակոչիկները Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի, Մարտունու, Սեւանի եւ Վարդենիսի զինվորական կոմիսարիատներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, այսօր առավոտյան ժամերից արդեն մարդաշատ էին ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատները, որտեղից նորակոչիկների ծնողները եւ հարազատները Հայոց բանակ են ճանապարհում իրենց զավակներին: «Տոնական միջոցառումները նորակոչիկների ընտանիքներում սկսվել էր հուլիսի 2-ից, երբ նորակոչիկներին հանդիսավոր պայմաններում Հայոց բանակ ճանապարհելու էին եկել հարազատները, համագյուղացիները, ուսուցիչներն ու դասընկերները: Բանակ ճանապարհելու խնջույքներն անցել են առատ սեղանների շուրջ, չընդմիջվող եւ հուզումնառատ բարեմաղթանքներով: Այսօր առավոտվանից այդ միջոցառումները եւ բարեմաղթանքները ստացել են պետական ուղղվածություն, որոնք անցկացվում են զինկոմիսարիատներում եւ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի եկեղեցիներում: Գավառի, Սեւանի, Վարդենիսի եւ Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատներում հրավիրված հավաքներից հետո նորակոչիկները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժող հուշարձաններին եւ երազանքների մոմեր վառեցին իրենց բնակավայրերի եկեղեցիներում՝ միաժամանակ ստանալով հոգեւոր հայրերի օրհնությունը: 
Նորակոչիկներին բարեմաղթանքների եւ քաջալերանքի խոսքեր ուղղվեցին զինկոմիսարիատներում եւ իրենց բնակավայրերի եկեղեցիներում կազմակերպված միջոցառումների եւ մոմավառության ընթացքում: Վարդենիսի տարածքում նորակոչիկներին բարեմաղթանքի խոսք է ուղղել ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, իսկ Բանակային երկրորդ կորպուսի եւ կայազորի հոգեւոր հովիվ Վոլոդյա սարկավագը նրանց նվիրել է Հայ զինվորի Աղոթքը եւ Աշոտ Երկաթի՝ Հայոց բանակի պահապան խաչը պատկերող թերթիկը: Ինչպես առաջին զորակոչի նախօրեին, այնպես էլ այսօրվա միջոցառումներին մեր նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել համայնքների ղեկավարները, մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարեւորն այն է, որ նորակոչիկները բանակ են մեկնում բարձր տրամադրությամբ, նրանց ծնողներն ու հարազատները քաջալերում են իրենց զավակներին ու քաջալերվում պետական մարմինների, հասարակության կողմից: Հայրենիքի պաշտպանության գործում մեր հասարակությունը եւ պետությունը դարձել են մեկ միասնական բռունցք»,- հավաստեց Տիգրան Հակոբյանը:
Նույն աղբյուրի համաձայն՝ Գեղարքունիքից Հայոց բանակ զորակոչված տղաներն այսօր այցելել են Հայաստանի պատմության պետական եւ Ցեղասպանության թանգարաններ եւ Մատենադարան, ապա ժամանել հավաքակայան, որտեղից վիճակահանությամբ բաշխվելու են համապատասխան զորամասեր: 
Ճամբարակի տարածքային զինկոմիսարիատում զորակոչի մեկնարկը կտրվի հուլիսի 9-ին:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service