Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես ճիշտ ընտրել շրթունքների իդեալական չափսը. խորհուրդ է տալիս բժիշկ Մարինա Շիշմանյանը

LIFE

 

Հյութեղ ու սեքսուալ շրթունքները ժամանակակից կնոջ պահանջներից մեկն են, սակայն նախքան նրանց ձևափոխությունն անհրաժեշտ է ճիշտ ընտրել շրթունքի ցանկալի չափսը, որը ներդաշնակ կլինի արտաքինի հետ՝ արհեստական տեսք չստանալու համար, ի՞նչ նյութեր են կիրառվում տվյալ միջամտության իրականացման համար և ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ ոչ գրագետ կատարված ներարկման արդյունքում: Այս և այլ հետաքրքիր փաստեր բացահայտում է «Մեդեսթ» էսթետիկ բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանը:

Շրթունքների ծավալի և ձևի փոփոխումը ուրվագծային պլաստիկայի միջոցով իրականացվում է ֆիլլերների՝ հիալուրոնաթթվի խտանյութի հիման վրա պատրաստված դեղանյութերով: Շատ կարևոր է, որ ներարկվող նյութը ունենա համապատասխան սերտիֆիկացում՝ FDA, ինչը կարող է վկայել տվյալ նյութի բարձր որակական հատկանիշների մասին: Սա այն միջամտություններից է, որը, միանշանակ, պետք է իրականացվի համապատասխան փորձառություն ունեցող բժշկի կողմից:

BlogNews.am-ի լուսանկարներում կարող եք տեսնել շրթունքների ծավալի և ձևի փոփոխությունը, ինչպես նաև տարիքային փոփոխության հետևանքով առաջացած որոշ խնդիրների շտկումը: 

Եթե դուք ունեք բնությունից տրված բարակ շրթունքներ, երբեք մի ձգտեք դրանք ձևափոխել՝ հասցնելով մեծ ծավալների, քանի որ կան չափորոշիչներ, որոնց հետևելն ուղղակի պարտադիր է: Իհարկե, կարող եք բնությունից տրված բարակ շրթունքները դարձնել առավել գրավիչ ու սեքսուալ, բայց չկորցնելով չափի զգացողությունը: Խոսքն առավել պատկերավոր դարձնելու համար ես միշտ բերում եմ մի պարզ օրինակ. երբ բնությունից տրված բարակ շրթունքները փորձում են մի քանի անգամ մեծացնել, դա ուղղակիորեն նույնը կլինի, եթե, ասենք, փոքր բարձի երեսի մեջ փորձեն տեղավորել մի քանի անգամ մեծ բարձ: Այսօր շատ աղջիկներ պարզապես ցանկանում են ունենալ հնարավորինս մեծ շրթունքներ, որի արդյունքում հաճախ են առաջանում անցանկալի հետևանքներ, և խնդիրը հիմնականում ինֆորմացիայի պակասի ու միջամտության գրագետ իրականացման մեջ է:  

Մարինա Շիշմանյանը նշում է, որ էսթետիկ միջամտության կարելի է դիմել այն տարիքից, երբ կա դրա անհրաժեշտությունը: Այսօր երիտասարդների մոտ, ցավոք սրտի, շատ ավելի արագ են տեղի ունենում տարիքային փոփոխությունները. դա է պատճառը, որ այսօր առավել հաճախ ենք լսում«էսթետիկ բժշկություն» արտահայտությունը. «Բոլորին կոչ եմ անում միշտ հետևել, թե ինչ է անում ձեզ հետ բժիշկը։ Պետք չէ ամաչել, քանի որ դուք այդ ծառայությունների սպառողն եք և դուք պետք է պահանջեք, որ բժիշկը ցույց տա, թե ինչ նյութով է պատրաստվում իրականացնել տվյալ միջամտությունը, և արդյոք տվյալ նյութն ունի համապատասխան սերտիֆիկացում, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե ոչ: Այսօր շատ նորաձև են նաև արտահայտված այտոսկրերը, ինչը ևս իրականացվում է ուրվագծային պլաստիկայի օգնությամբ, սակայն այստեղ ևս շատ կարևոր է ֆիլլերների չափաբաժնի ճիշտ ընտրությունը, քանի որ հակառակ դեպքում հեղուկի ավելցուկը մաշկի մեջ տարիների ընթացքում կարող է խաթարել նրա կանոնավոր սնուցումը՝ ժամանակի ընթացքում հաղորդելով մաշկին թոշնած տեսք»։ Մարինա Շիշմանյանը խորհուրդ է տալիս նախքան որևէ միջամտության իրականացումն ու բժշկի ընտրությունն այցելել անվճար խորհրդատվության, կարծիք լսել, ուսումնասիրել բժշկի կատարած աշխատանքները, ուշադրության դարձնել նրա փորձառությանը, կիրառվող նյութերի որակական հատկանիշներին, ապա նոր կայացնել որոշում:

Ի դեպ, հետաքրքրասերների համար նշենք, որ «Մեդեսթ» էսթետիկ բժշկության կենտրոնում գործում է նաև զեղչային ճկուն համակարգ:  

Հասցե՝ Աբովյան փող. 16 շենք, 3-րդ հարկ

 Հեռ. +374 (10) 52293

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan