Մերկելը խոստացել է հաղթանակի դեպքում Գերմանիայում ապահովել «լիարժեք զբաղվածություն»
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է Գերմանիայում ապահովել «լիարժեք զբաղվածություն» սեպտեմբերի 24-ին կայանալիք ընտրություններին հաղթանակի դեպքում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության գլխավոր գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով իր դաշինքի նախընտրական ծրագիրը:
«Մենք պատրաստվում ենք ևս մեկ անգամ կրճատել գործազուրկների թիվը մինչև 2025 թվականը՝ 5,5 տոկոսից 3 տոկոսի, ինչը կնշանակի լիարժեք զբաղվածություն»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ «զբաղվածության և աշխատատեղերի թեման ունի առանցքային նշանակություն» իր դաշինքի համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



