Վրաստանի նախագահը հրամայել է փրկարարական աշխատանքներին ներգրավել նաեւ բանակը
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամայել է ջրհեղեղի հետեւանքները չեզոքացնելու աշխատանքներին ներգրավել նաեւ երկրի զինված ուժերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին։
«Վրաստանի նախագահը՝ որպես ԶՈւ գլխավոր հրամանատար, արտակարգ իրավիճակի արձագանքման նպատակով Վրաստանի զինված ուժերը ներգրավելու մասին հրաման է ստորագրել»,- ասել է Իմերաշվիլին։
Նրա խոսքով՝ օգտագործվելու են ուղղաթիռներ եւ ցամաքային զորքերի ինժեներական բրիգադը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ին ջրհեղեղ էր տեղի ունեցել, որի հետեւանքով ավերվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 15 զոհ, եւս 20 մարդ անհետ կորած է համարվում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



