Total-ը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ
INTERNATIONAL NEWSTotal ֆրանսիական էներգետիկ ընկերությունը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ, հայտնում է AFP-ը։
Ըստ պայմանագրի՝ Total-ը առաջին փուլում ներդնելու է 1 մլրդ դոլար Հարավային Փարս օֆշորային գազային հանքավայրի մշակման գործում։
Total-ը կղեկավարի այն կոնսորցիումը, որի կազմում կընդգրկվեն չինական CNPC ու իրանական Petropars–ը։
Ֆրանսիական ընկերությունն ունի Հարավային Փարս նախագծի բաժնետոմսերի 50․1 տոկոսը, մինչդեռ CNPC –ն կունենա 30 տոկոսը, իսկ Petropars-ը՝ 19․9 տոկոսը։
Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույաենը ու Իրանի նավթի նախարար Բիժան Նամադար Զանգանեհը ստորագրել են 20 –ամյա համաձայնագիր, որի արդյունքում կոնսորցիումը Հարավային Փարս նախագծում կներդնի 4․8 մլրդ դոլար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



