Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ աշխատանքային ընկերները լավագույնն են․ Աշխեն Բաբայան

LIFE

Citylife.am- Աշխե՛ն, վարում եք ArmNews հեռուստատեսության «Առաջին ծրագիրը»․որքանո՞վ է պատասխանատու հեռուստադիտողին «բարի լույս» ասելը․ չէ՞ որ նրանց ողջ հետագա օրվա տրամադությունը կախված է նաև Ձեզնից։

Աշխեն– Պատասխանատվությունն իրոք որ մեծ է․ ես ինքս շատ պատասխանատու մարդ եմ, և եթե որևէ բան այն չի լինում շատ եմ մտահոգվում և փորձում եմ անմիջապես շտկել, ավելի լավը լինել։ Գիտակցում եմ, որ առավոտյան պետք է մարդկանց լավ օր պարգևել, լինել բարձր տրամադրությամբ, պոզիտիվ։ Նաև մեզ համար է շատ կարևոր օրը սկսել հեռուստադիտողի հետ, և հատկապես այն օրերը, որոնք սկսվում են «Առաջին ծրագրով» սովորաբար շատ դրական և ուրախ են անցնում։Citylife.am- Հաճախ եք սոց կայքերում տեղադրում լուսանկարներ Ձեր կոլեգաների հետ․ ենթադրում եմ՝ հաճույքով եք աշխատում նրանց միջավայրում․ հետաքրքիր է՝ որքանո՞վ է Ձեզ համար կարևոր կոլեկտիվն ու աշխատանքային ներքին խոհանոցը։

Աշխեն– Լինելով արդեն կայացած մարդ, ունենալով ընտանիք և ձևավորված շրջապատ՝ երբևէ չէի մտածի, որ իմ նոր աշխատանքային ընկերները այսչափ հարազատ կարող են դառնալ։ Աշխատում եմ գերագույն հաճույքով և վստահաբար կարող եմ ասել, որ իմ աշխատանքային ընկերները լավագույնն են թե՛ մասնագիտական առումով, թե՛ մարդկային։ Անչափ կարևոր է այն մթնոլորտը որտեղ աշխատում եմ, եթե աշխատանքային միջավայրում լարված մթնոլորտ լիներ, կամ հաճույքով չաշխատեյի, վստահաբար կարող եմ ասել, որ չէի շարունակի աշխատանքս։ Իսկ այսօր ես երջանիկ եմ, քանի որ ձեռք եմ բերել այնպիսի աշխատանքային ընկերներ, ում հետ նաև կյանքում կշարունակեմ ընկերություն անել։ Առհասարակ մեր թիմը կարծես մի ընտանք լինի։ Մեր ցանկացած աշխատանքային օրը շատ ջերմ է անցնում։Citylife.am- Արդյո՞ք հաղորդավրությունը մանկության կամ պատանեկության երազանք էր, թե ուղղակի ճակատագիրն արեց իր գործը։

Աշխեն– Չեմ կարող ասել երազանք, սակայն հեռուստատեսությունն ինձ միշտ հետաքրքրել է։ Կարելի է ասել նաև ճակատագիր, քանի որ ես դասավանդում էի թուրքերեն լեզու Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում և երեխա ունենալուց հետո պարզապես չվերադարձա այդ աշխատանքին։ Ինձ պետք էր ինչ-որ նոր բան, ես այցելեցի հաղորդավարության դասերի, պարապեցի լավագույն մասնագետներից մեկի՝ Արմինե Նալբանդյանի մոտ, այնուհետև անցա պրակտիկայի ArmNews հեռուստաընկերությունում և ինձ առաջարկեցին վարել «Առաջին ծրագիրը»։

Citylife.am- Ծրագրերում, որտեղ տարբեր մարդիկ են հյուրընկալվում, չափազանց կարևոր է, թե ինչպիսին կլինեն հաղարդավարի հարցերն ու որքանով «կբացահայտեն» հյուրին․ հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք պատրաստվում եթերներին։

Աշխեն– Այո, բնականաբար պատրաստվում եմ, ուսումնասիրում եմ հյուրին, փորձում եմ որոշակի ինֆո գտնել վերջինիս մասին, որպեսզի հյուրն էլ իրեն լավ զգա և տեսնի, որ հաղորդավարը պատրաստված է։Citylife.am- Աշխեն, կա՞ ոլորտում մեկն, ով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, և ում նայելով ցանկացել եք որոշակի մասնագիտական հմտություններով նմանվել նրան։

Աշխեն- Կդժվարանամ առանձնացնել մեկին, նմանվել որևէ մեկին չեմ փորձում, սակայն բոլոր լավգույններից փորձում եմ վերցնել այն հատկանիշները, որոնք պետք է ունենա հաղորդավարուհին։

Citylife.am- Ո՞վ, եթե ոչ հաղորդավարուհի։

Աշխեն– Երևի թե կրկին կդասավանդեի։

Citylife.am- Աշխե՛ն, հիշու՞մ եք Ձեր առաջին եթերը, կպատմե՞ք ինչպիսին էին զգացողություններն ու ապրումները և որքանո՞վ է հուզմունքը նվազել մինչ այսօր։

Աշխեն– Առաջին եթերս հիշում եմ և վստահ եմ, որ կհիշեմ ամբողջ կյանքում․անասելի շատ էր լարվածությունը։ Իսկ այսօր արդեն այդ լարվածությունը չկա և այդ տաղավարը, տեսախցիկները, ամեն բան հեռուստատեսությունում ինձ համար հարազատ է։Citylife.am- Ո՞րն է առաջնային հատկանիշը պրոֆեսիոնալ հաղորդավարուհի լինելու։

Աշխեն- Ճիշտ և գրագետ խոսք, ինչպես նաև տիրապետել այն նյութին, որի շուրջ զրուցում ես, կամ որը մատուցում ես հեռուստադիտողին։ Նաև գտնվելով հեռուստաեթերում հաղոդավարը պիտի կարողանա մոռանալ այն ամենն ինչ կա եթերից դուրս՝ թողնելով բոլոր անձնական անհանգստություններն ու խնդիրները, ամբողջ մտքով կենտրոնանալ և մտածել միայն եթերի և հեռուստադիտողի մասին։

Citylife.am- Աշխե՛ն, իսկ ինչպե՞ս անընդհատ լինելով եթերում չձանձրացնել և նորովի ներկայանալ հեռուստադիտողին։

Աշխեն– Քանի որ ես դեռ նոր եմ ոլորտում, կարծում եմ դեռ չեմ հասցրել ձանձրացնել հեռուստադիտողին։ Կարծում եմ՝ լավ հաղորդավարուհին չի կարող ձանձրացնել, նաև նշեմ, որ շատ եմ կարևորում հաղորդավարուհու տեսքը։ Միշտ պետք է լինել խնամված, կոկիկ և աչքին հաճելի հագնված, չեմ սիրում գռեհիկ հագուկապը և պահվածքը, եթերում՝ առավել ևս։

Citylife.am- Հաճախ հանրային դեմքերի մոտ անձնական կյանքը բարդ է դասավորվում․ դուք ունեք գեղեցիկ ընտանիք․ արդյո՞ք նրանք չեն խոչընդոտում ձեր գործունեությանը, թե՞ ընդհակառակը սատարում և աջակցում են ։

Աշխեն– Այո, ունեմ գեղեցիկ ընտանիք, ինչի համար ամեն օր շնորհակալ եմ տիրոջը։ Նրանք ինձ օգնում են, թեև ամուսինս սկզբում դժվարությամբ համաձայնեց, որ այս բնագավառում աշխատեմ, բայց, ի շնորհիվ իմ հրաշալի գործընկերների, այսօր արդեն այդ խնդիրը չկա։ Սկզբում ինձ շատ գոտեպնդեց, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի և լավ կստացվի։ Մինչ այսօր, երբ դիտում է ինձ ոգևորող նամակներ է ուղարկում, և ես գովազդների ժամանակ կարդում եմ ու տրամադրությունս էլ ավելի բարձրանում։ Տղաս անգամ նկատողութուններ է անում, երբ կարմիր շրթներկ եմ քսում, տուն գալուն պես ասում է, որ լավ չէր:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan