Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ցավ ապրեցի, բայց միևնույն ժամանակ անչափ հպարտացա. Նիկոլայ Եղիազարյան

LIFE

Citylife.am– Կոլյա՛,  ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստասերիալներում:

Կոլյա– Ուսանողական տարիներին` առաջին կուրսում, «Արմենիա» հեռուստաընկերությունով Դիանա Գրիգորյանի «Շփացած խելագարները» սերիալում մարմնավորեցի Պաշի կերպարը՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական:  Կերպարներս  քննարկվեցին շատ շատերի կողմից: Մինչև այսօր շատերն են ինձ դիմում Պաշ: Ընթացքում եղան շատ կերպարներ, բայց Պաշի կերպարը կնքվեց, մնաց և մնում է մինչև այսօր: Դրան հաջորդեց «Դիմականհանդեսը»,  որտեղ խաղում էի Սոս Շառաֆյանի կերպարը, որն իմ ամենասիրելի կերպարներից մեկն է եղել: Միշտ առանձնացնում եմ մյուս կերպարներից և, անկեղծ ասած, կարոտում եմ այդ կերպարը. այնքա ՜ն հարազատ դարձավ: Եթե հիմա  խաղայի այդ կերպարը,  շատ ավելի ուրիշ ձև կխաղայի.  շատ ասելիք կար այդ կերպարում: Դրան հաջորդեց  «Դժվար ապրուստը», որտեղ խաղում էի Ֆելոյի կերպարը. պապ ու թոռ հարաբերություները, որը մնաց ժողովրդի մեջ,  պապի ու թոռան մեծ սերը,  մեծին հարգելը,  գնահատելը,  արժևորելը:  ժողովուրդն էլ էր ասում՝ «Էտ պապուդ ոնց ես սիրում, հարգում. օրինակելի պապ ու թոռ եք»: Կերպարներս այնքան հետաքրքիր են, որ ես եմ իմ կերպարներից ինչ-որ բան սովորել և տվել եմ ինքս: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Շատ սխալ կլինի ասել՝ փորձեցի ստացվեց:  Նպատակս  էր դառնալ դերասան: Ես գնահատում եմ իմ մասնագիտությունը: Շատ մեծ պարտավորությամբ եմ մոտենում դերասանի մասնագիտությանը:
Ինձ համար ուժ է, արվեստի լույս է իմ ամենա-ամենա Խորեն Աբրահամյանը: Ես շատ եմ սիրում Խորեն Աբրահամյանին, իմ սենյակում ամբողջը նրա նկարներն են: Արվեստում ինձ համար առանձնահատուկ տեղ է ունեցէլ Խորեն Աբրահամյանը, նրա թողած ժառանգությունը, միշտ ոգեշնչվել եմ նրա կերպարներով, ֆիլմերով, այն ամենով, ինչ նա ստեղծագործել և թողել է հետագա սերունդներին սովորեցնելու համար: Խորեն Աբրահամյանին սիրելով, գնահատելով, արժևորելով՝ հասկացել եմ մի բան՝ պարտադիր չէ ապրել արժեքների ժամանակաշրջանում և նոր նրա գնահատել և սիրել: Խորեն Աբրահամյանի հանդեպ իմ սերը այնքան մեծ է, որ իմ տան մեջ Խորեն Աբրահամյանը ուհի իր անկյունը և հատկապես այդ անկյունը, իմ աչքի առաջ լինելով, ես չեմ կարող մատների արանքով նայել այդ մասնագիտությանը:Citylife.am- Եթե դերասան չլինեիք, ապա 

Կոլյա Եթե դերասան չլինեի,  ինչ էլ որ լինեի, չէի զբաղվի ուրիշի գործով, ինչպես շատերն են անում: Ես իմ գործն եմ անում և կցանկանայի, որ բոլորն էլ զբաղվեին իրենց գործով: Շատ վատ է, երբ չես զբաղվում քո գործով, այլ զբաղվում ես մեկ ուրիշի գործով. արդեն ընթացքում ամեն ինչ խառնվում է,  մեկը մյուսի ճագատագրով է ապրում, ինչի պատճառով էլ շատ բան կարող է չստացվել:  Բացարձակ չեմ հիասթափվել,  չնայած պատճառները շատ-շատ են եղել: Եղել է, որ ցավ եմ ապրել, բայց չեմ կոտրվել:Citylife.am- Ըստ ձեզ  դերասանի կարևոր հատկանիշները որո՞նք են:

Կոլյա– Միանշանակ ճաշակը, ինչպես նաև մտածելակերպը: Դերասանին գեղեցիկ է դարձնում մտածելը: Ճաշակ պետք է լինի, խոսք, կեցվածք: Citylife.am- Որո ՞ նք են դերասան լինելու լավ և վատ կողմերը:

Կոլյա Ամեն բան ունի իր լավ և վատ կողմերը՝ նայած ինչպես ես մոտենում: Իմ կերպարները բացասական են եղել և շատ է եղել, երբ դրսում անիծել են ինձ՝ <<Չե՞ս վախենում մեղքի տակ ընկնես>>:  Մի անգամ Պուշկինի անվան դպրոցի կողքով անցնում էի,  նույն պահին տատ և թոռ  էին անցնում,  թոռն ասաց` <<Տատի՛, տատի՛, Պաշը, տատն էլ ասաց՝ վայ թաղե՛մ դրան>>: Չեմ կարծում դա վատ է, դա լավ է, ստացված է, հաջողված:

Citylife.am-Ինչո՞վ եք տարբերվում դուք մյուս դերասաններից:

Կոլյա Տարբերվելը լավ բան է: Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր տարբերվում են,  կարողանում են ներկայանալ յուրովի:Իմ կարծիքով խաղալով բացասական դերը նույն բեմում, շատ հետաքրքիր է և գնահատելի այն փաստը, որ դերասանը կարող է տարբերվել և խաղալ: Եթե ես այսօր առաջարկ ստանամ՝ բացասական կամ դրական դերեր կերտելու, ես միանշանակ կընտրեմ բացասականը, քանի որ այն ավելի խորն է, շատ բան կա ասելու, շատ խաղ կա: Citylife.am- Այժմ խաղու՞մ եք ինչ որ տեղ:

Կոլյա Այո՛, խաղում եմ «Ճագատագիր» հեռուստասերիալում (սցենարիստ Դիանա Մարդանյան)՝ մարմնավորելով Գևորգի կերպարը: Խաղում եմ բացասական դեր.  կյանքն է ստիպել Գևորգին լինել բացասական՝ լցված վրեժով: Հեռարձակումը Ամերիկայում է՝ «Shant artov»-ով, հուսանք՝ մեր հեռուստաալիքներով նույնպես կցուցադրվի: Հիմա զբաղվածություն կա, բայց սպասում եմ նոր առաջարկների, որոնք սիրով կընդունեմ:

Citylife.am-Ինչպիսի՞ն է Կոլյան էկրանից այն կողմ:

Կոլյա Տարբեր: Սիրում եմ կյանքը, սիրում եմ շփվել, մենակ մնալ և շատ հաճախ եմ առանձնանում: Սիրում եմ այն, ինչ կապված է արվեստի հետ: Շատ հաճախ լինում եմ Կոմոտասի անվան  պանթեոնում: Սիրում եմ անձրևոտ եղանակին լինել Մոնումենտում և նայել Երևանին:Մենք՝ հայերս, այնքան համբերատար ենք, սիրում եմ Երևանը, սիրում եմ իմ երկիրը, հպարտ եմ, որ հայ եմ: Հայն այդքան համբերատար լինելով, բայց միևնույն ժամանակ պատրաստ է շենացնել, իր կյանքը տալ հանուն իր երկրի բարեկեցության. մեկ տարի առաջ մենք դրա ականատեսը եղանք:
Մեծ ցավ էր հայ տղաների կորուստը, որոնք հերոս դարձան հանուն հայրենիքի և ապացուցեցին, որ մեր երկիրը միշտ պաշտպանված է: Տեսնելով այսօրվա երիտասարդությանը՝ պայքարելու և ստեղծագործելու հանուն վաղվա օրվա, փա՛ռք այն տղաներին, ովքեր ընկան քառօրյա պատերազմում, փա՛ռք նրանց, ովքեր կանգնած են և հսկում են մեր հողերը: Ուզում եմ առանձնացնել իմ լավագույն ընկեր Մուրադ Ջանիբեկյանին: Գրեթե յոթ տարի է, ինչ ճանաչում եմ, ճանաչելու հետ մեկտեղ այնպես տեղի ունեցավ մեր մտերմությունը, ի երջանկություն ինձ, որ բախտ ունեցա այդ հարաբերությունը պահել ամուր հիմքերի վրա և լինել նրա կողքին:Citylife.am-Կա՞ այնպիսի բանինչը արել եք ֆիլմումբայց երբեք չեք անի իրականկյանքում:

Կոլյա Սպանելը: Կերպարներումս շատ եմ դավաճանել, շատ է եղել, երբ ուրիշի երջանկությունը քանդել եմ՝ ստեղծելու համար իմը. դա ես երբեք չեմ անի իրական կյանքում:  Հիանալի բան է, երբ դերասանը ծափ է լսում:  Եթե տարիները հետ տանք, ես  կրկին կընդունվեի Թատերական ինստիտուտ՝ ընտրելով նույն մասնագիտությունը:

Citylife.am- Որո՞նք են ձեր իրականացված երազանքները:

Կոլյա– Երազել սիրում եմ, նպատակներ շատ ունեմ: Հատկապես սիրում եմ երազել, երբ մենակ եմ,  բայց ամեն օր երազանքներով չեմ ապրում: Միգուցե ես տասը տարի առաջ երազում էի դառնալ դերասան, և ինձնից հարցազրույց վերցնեին. դա կատարվել է: Երազում եմ միշտ մնալ իմ մասնագիտության մեջ: Ուզում եմ՝ հայը ապրի, ստեղծագործի, որտեղ որ լինի, առողջ լինի,  ոչ մի զոհ չլինի: Չեմ ցանկանա դատարկվի Հայաստանս. այ դա է իմ երազանքը:Citylife.am-Ամենազավեշտալի իրավիճակըորում երբևէ հայտնվել եք:

Կոլյա– Մի օր արարաղություն ունեինք տանը: Երբ տանից դուրս էի գալիս՝ ընկերոջս տուն գնալու նպատակով, մեծ քույրս խնդրեց աղբը վերցնել ինձ հետ՝ թափելու: Ես էլ աղբը վերցնում եմ,  մտքերով ընկած, աղբը դնում եմ մեքենայիս մեջ: Այդ ժամանակ զանգում եմ ընկերոջս՝ տեսնեմ ինչ պետք է գնեմ խանութից, մտնում եմ խանութ, գնում եմ այն, ինչ պետք էր: Թե ոնց է լինում, տոպրակները խառնում եմ, և լուրջ դեմքով բարձրանում եմ ընկերոջս տուն, դնում եմ սեղանին բացում են տեսնում հետաքրքիր աղբ: Թե աղբի ո՞րն է հետաքրքիր, չգիտեմ:

Citylife.am-Ի՞նչ աշխատանք երբեք չեք կատարի:

Կոլյա– Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանք չեմ կատարի, բայց երբեք չեմ անի այնպիսի աշխատանք, որն իմը չէ:Citylife.am-Ի՞նչ տարօրինակ սովորություններ ունեք:

Կոլյա– Սիրում եմ տարօրինակ մարդկանց: Մի անգամ ընկերներով հավաքվել էինք. շատ լավ եղանակ էր,  լավ ժամանակ անցկացրինք, բոլորին ճանապարեցի և  ես էլ արդեն տուն էի ուզում գնալ: Մեքենաս կանգնեցրել էի Պռոսպեկտում,  գնում եմ, տեսնում մեքենաս տեղում չէ, քայլում եմ, ման եմ գալիս: Տեսնում եմ հեռախոսիս զանգ էր եկել և չէի տեսել, արդեն ուշ ժամ էր զանգեցի հետ այդ համարով՝ ընկերս էր, ասաց՝ Մաշտոցի փողոցի վրա է, մտածեցի ընկերոջս տեսնեմ, այդ ժամանակ հիշեցի, որ մեքենաս Մաշտոցի փողոցի վրա է: Կամ տարօրինակ չէ՞, երբ հեռախոսով երկար խոսելով  այնքան հեռու էի գնացել, որ տաքսի էի նստել՝ ետ դառնալու համար:

Citylife.am-Բացի դերասանությունից ուրիշ նախասիրություններ ունե ՞ք:

Կոլյա– Կիթառ տիրապետում եմ որոշ չափով,  սիրում եմ պատմություններ կարդալ, ֆիլմեր դիտել: Հիմա լավ ըկերներ ենք ես և Հրանտ Մաթևոսյանի եղբոր տղան՝ Վահեն, ում հետ  պետք է գնանք Ահնի ձոր:  Սիրում եմ կարդալ հետաքրքիր պատմություններ: Հայ գրողներից առանձնացնում եմ Համո Սահյանի գրականությունը, սիրում եմ կարդալ նրա գործերից և լինում են դեպքեր, երբ միջոցառումների ժամանակ, ընկերական շրջապատում ընթերցում եմ բոլորի համար: Ես սիրում եմ արվեստը. այն այնքա՜ն մաքրող է, այնքա՜ն ճիշտ: Սիրում եմ նաև ինձ քննադատողներին, բայց առողջ քննադատողներին:Citylife.am-Կա՞ այնպիսի բանինչի մասին կցանկանայիք խոսել:

Կոլյա Խոսելու փոխարեն գործել, հետաքրքիր առաջարկներ ունենալ մասնագիտության մեջ:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan