«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված են լինելու ֆրանսիական արտադրության 10 ֆիլմեր
CULTUREԱյս տարի «Ոսկե ծիրան» Երեւանյան միջազգային 14-րդ կինոփառատոնի մրցութային ու արտամրցութային ծրագրերում ներառվել են ֆրանսիական արտադրության 10 ֆիլմեր։
Հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան՝ մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան նշել է, որ արդեն երկրորդ փառատոնից սկսած՝ իրենք միշտ այնտեղ բազմաթիվ ֆիլմեր են ներկայացրել։ «Մենք չենք կարող առիթը բաց թողնել ու չմասնակցել այս կինոփառատոնին»,- ասել է նա։
Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ժան Պյեր Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմը կբացի «Ֆրանսիական կինոյի օրը» «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Կինոփառատոնում հարգանքի տուրք կմատուցեն հայտնի ռեժիսորին, որի հարյուրամյակն այս տարի է լրանում։
Հիշեցնենք, որ կինոփառատոնը Երեւանում անցկացվելու է հուլիսի 9-16-ը։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July
5
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...



