Կամո Արեյանը բացատրել է Երևանի քաղաքապետի բացակայությունն ԱԺ-ում բյուջեի քննարկումներից
SOCIETYԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բացատրել է, թե ինչու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայացել Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանը նշեց, որ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ հստակ գրված է, որ հրավիրվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
«Քաղաքապետը չունի որևէ պատճառ խորհրդարան չներկայանալու, իսկ նրա նախորդ բացակայությունները եղել են հարգելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արեյանը:
Արեյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Տարոն Մարգարյանը ոլորտից տեղյակ չէ, դրա համար չի ներկայանում խորհրդարան: Նա վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը ավելի տեղեկացված է, քան ինքը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



