Մերկելը չի բացառում մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունները G20 գագաթնաժողովի ընթացքում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնկալում է, որ G20 գագաթնաժողովում երկրների առաջնորդները համաձայնության կհասնեն՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցով, բայց չի բացառում տարաձայնություններ այլ հարցերի շուրջ, փոխանցում է Reuters-ը։
«Ես չեմ կարծում, թե վերջում մենք միասնական դիրքորոշում կունենանք բոլոր հարցերի շուրջ, բայց դա կլինի ողջամիտ ու ազնիվ զրույց ՝ միջազգային դիվանագիտության բոլոր հարցերի շուրջ», ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մերկելը նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք որոշ հարցերի շուրջ բախվել է այլ խնդիրների։ «Մենք գիտենք ամերիկյան կառավարության մոտեցումների մասին ու ես չեմ կարծում, թե այդ դիրքորոշումները կփոխվեն Համբուրգ երկօրյա այցելության արդյունքում»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



