Պան Գի Մունը կոչ Է արել Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը ժամանել Է Հռոմ՝ մասնակցելու ՄԱԿ-ին Իտալիայի միանալու 60-ամյակին նվիրված հանդիսություններին, վստահություն Է հայտնել, որ սիրիական ճգնաժամը պետք Է լուծվի քաղաքական կարգավորման ճանապարհով:
«Ավելի քան 200 հազար զոհվածներ, արտասահման փախած 4 միլիոն մարդ, եւս 8 միլիոն բնակիչներ, որոնք փախուստի են դիմել երկրի ներսում՝ փորձելով փրկվել բռնությունից: Չորսուկես տարի շարունակվող պատերազմ, հսկայական ավերածություններ: Այսուհանդերձ եւ հենց այդ պատճառով ես համոզված եմ, որ լուծումը չի կարող գտնվել զենքի օգնությամբ: Ես դեռ հավատում եմ, եւ մենք բոլորս պետք Է հաստատ հավատանք քաղաքական լուծմանը»,-հայտարարել Է նա հարցազրույցում, որը հոկտեմբերի 15-ին հրապարակել Է Միլանի Corriere della Sera թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



