Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով ու հուսով եմ, որ դա մարդկանց դուր կգա. Հակոբ Հակոբյան

LIFE

Այս անգամ Citylife.am-ը հետաքրքիր զրույց ունեցավ դերասան, հաղորդավար և արդեն երգիչ Հակոբ Հակոբյանի հետ։ Նրա ստեղծագործական կարիերան բուռն կերպով է զարգանում, և մենք որոշ չափով տեղեկացանք նրա առաջիկա պլաների մասին։

Citylife.am- Դուք հանդես եք գալիս մի քանի բնագավառում՝ դերասան, հաղորդավար, ինչպես նաև երգիչ, սակայն ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ամենահոգեհարազատը։

Հակոբ- Այն, ինչ ես անում եմ, դա իմ սրտի ուզածն է: Դա այն է, առանց որի ես չկամ,  առանց որի անիմաստ կլիներ իմ կյանքում շատ բան։ Հետևաբար ես և’ հաղորդավարի, և’ դերասանի, հիմա նաև երգի ասպարեզում շատ հարմարավետ եմ ու անկեղծ, քանի որ ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով, ու հուսով, որ դա մարդկանց դուր կգա:Citylife.am- Ձեզ սկզբում ճանաչել ենք որպես դերասան, իսկ այսօր նաև այլ ասպարեզներում ենք տեսնում։ Ինչպե՞ս է արձագանքում հանրությունը այս փոփոխությանը:

Հակոբ– Եթե խոսքը սկզբի մասին է, ապա ես սկսել եմ իմ հեռուստատեսային կարիերան որպես հաղորդավար, և Հակոբ Հակոբյանը մարդկանց կողմից ճանաչվել է որպես Oops: Այնուհետև մի շարք հաղորդումներից հետո ես ներկայացա որպես դերասան: Դա իմ վաղեմի երազանքներից էր: Հանրությունը, հեռուստադիտողը ինձ տեսնելով, կարծում եմ խուճապի մեջ չի ընկնում, նրանցից ոմանք որպես դերասան և շատերն էլ որպես հաղորդավար են ճանաչում ինձ։ Վերջում էլ ավելացնում են, որ լավ եմ երգում, ինչն ինձ շատ է ուրախացնում, քանի որ երգելն էլ իմ թաքուն երազանքներից է, և իմ բոլոր երազանքներից առաջ ես հենց այդ մասին եմ երազել:

Citylife.am- Ի՞նչը հիմք դարձավ, որպեսզի համագործակցեք Արմեն Հովհաննիսյանի հետ, և կատարեք մեր հայրենասիրական երգերը` նոր մոտեցմամբ։

Հակոբ– «Ախպերս ու ես» երգը եղավ ճակատագրական այդ հարցում: Մարդիկ այնքան սիրեցին մեր կատարումը, որ չշարունակելն ուղղակի անխղճություն կլիներ: Մեկնաբանություններն այնքան լավն էին, որ պետք է շարունակեինք երգել, եթե դա հայ ազգին դուր է գալիս, եթե դա ոգեշնչում է հայ զինվորին, ապա ավելորդ է մտածել, թե էլ ինչու՞ և ինչպե՞ս: Այս առիթով մենք շատ ուրախ ենք: Ստացվում է այսպես, մենք երգում ենք, որովհետև մարդիկ այդպես են  ուզում:Citylife.am- <Սոված խաղեր> հաղոդումը, թերևս, մեծ դիտողականության է արժանացել հանրության կողմից։ Ինչու՞ որոշեցիք նման հաղորդում վարել։

Հակոբ– <Սոված խաղեր>-ը հաղորդում է, որն ինձ առաջակեց վարել Atv-ն: Դա իմ մտահաղացումը չէր: Ես շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը հենց ես վարեցի, դա ինձ շատ բան տվեց, այնպես ինչպես ցանկացած հաղորդում իմ կյանքում: Հետևաբար ես շնորհակալ եմ կյանքից, ու ինձ տրված բոլոր հնարավորություններից:

Citylife.am- Ո՞րն էր հաղորդման բուն նպատակը՝ հանրային մարդուն տեսնել որպես խոհարա՞ր, թե՞…

Հակոբ- Հաղորդման նպատակն է ցույց տալ խոհանոցային նոր բաղադրատոմսեր, տեսնել հայտնի ու սիրված մարդկանց խոհանոցում, տեսնել թե ինչպես են նրանք տարբեր փորձությունների ենթարկվում, ու կարողանում են արդյո՞ք նրանք պատրաստել:

 Citylife.am- Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք և ո՞ր ուղղությամբ այն կլինի։

Հակոբ- Առաջիկայում երգելու ենք: Ես և Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում ենք մեր առաջին տեսահոլովակին:

Citylife.am- Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք արվեստագետին` իր հեռուստադիտողին հետաքրքիր լինելու համար։

Հակոբ– Իմ խորին համոզմամբ մարդուն, ով երևում է հեռուստատեսությամբ, անկեղծություն է պետք: Այդքանը բավական է, որ նրան կամ սիրեն և ընդունեն, կամ ոչ:

Citylife.am- Կա՞ որևէ դերասան, որի հետ կցանկանայիք նկարահանվել ֆիլմում։

Հակոբ- Շատ են դերասանները, որոնց հետ կցանկանայի նույն ֆիլմում նկարահանվել։ Նրանք շատ-շատ են, առանձնացնել չեմ կարող:

Citylife.am- Ի՞նչ ժանրի ֆիլմերի սիրահար է Հակոբ Հակոբյանը։

Հակոբ– Առհասարակ սիրում եմ դասական ֆիլմեր: Իմ ամենասիրելի կինոռեժիսորն է Ֆելինին: Սիրում եմ նրա բոլոր ֆիլմերը: Սիրում եմ նաև կատակերգություն և սարսափ ժանրերը:

Citylife.am- Շնորհակալ եմ, Հակո’բ, հետաքրքիր զրույցի համար։ 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan