Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Պետք է հավատաս, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու. Վարդան Հովսեփյան

LIFE

Citylife.am-ի զրուցակիցն է սիրված և ճանաչված դերասան Վարդան Հովսեփյանը։ Միասին զրուցեցինքիր մասնագիտական ոլորտից և հասկացանք իր դիրքորոշումը հայկական սերյալների վերաբերյալ։

Citylife.am- Մանուկ հասակում մեր ցանկություններն ավելի շատ հեռանկարային ենլինումև ի վերջո չենք դառնում այն մասնագետըորի մասին երազում էինք։ Արդյո՞ք Ձերմանկության երազանքն է եղել դառնալ նաով հիմա եք:

Վարդան– Մանկության երազանք, որպես մասնագիտություն չեմ ունեցել։ Իմ կարծիքով ցանկացած դերասան, ով ընտրում է իր ճանապարհը և սկսում է քայլեր անել, որքան էլ շատ սիրի իր մասնագիտությունը չի կարող ասել ինքը կմնա՞ այս ասպարեզում, թե՞ ոչ։ Դերասաններ կան, որոնք կոտրվում են, դերասաններ կան, որոնք հիասթափվում են կամ բիզնեսով են զբաղվում։ Այսինքն՝ բավականին մեծ դժվարություններ կան, պետք է կարողանաս հաղթահարել:

Citylife.am- Յուրաքանչյուր ոք իր նպատակներին հասնելու համար անցնում է երկար ուձիգ ճանապարհիսկ ի՞նչ քայլերի եք պատրաստ Դուքհանուն Ձեր երազանքների։

Վարդան– Եթե երազանքս վերաբերվում է ընտանիքիս, ապա ամեն ինչի։ Իմ երազանքները մի փոքր ուրիշ են։ Երազում եմ ընտանիքիս առողջություն, երեխաները անհոգ լինեն, թոռնիկներիս հետ նստեմ։ Այ սրանց համար ամեն ինչի պատրաստ եմ։ Citylife.am- Այսօր մեզ մոտ շատացել են սերիալներն ու նախագծերըսակայն տվյալդերասաններից շատերը չունեն համապատասխան կրթությունԱրդյո՞ք Ձեզ համար դաընդունելի է:

Վարդան– Ե’վ ընդունելի է, և’ ոչ։ Ընդունելի է նրա համար, որովհետև նրանք պետք է շատ բարձր դիրքերից փորձեն։ Մենք արդեն դա սովորել ենք։ Երբ որ կրթություն չեն ունենում և հավասարը հավասարի է, այստեղ մասնագիտության արժեքը մի քիչ կորում է: Այս առումով համաձայն չեմ, փորձը ամեն դեպքում պետք է։ Այդպես լիներ աշխարհում բոլորը դերասան կլինեին։ Բայց դա բարդ ու դժվար մասնագիտություն է։ Պետք է ճանապարհ անցնես, պետք է սովորես, կարդաս, հետաքրքրվես ու ամենակարևորը շատ փորձ ունենաս։

Citylife.am- Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու կինոնթե թատրոնըո՞րը կնտրեիքև ինչու՞:

Վարդան– Իրենք իրարից շատ տարբեր են, դերասանի համար երկուսն էլ լավ է։ Պարզ է, որ թատրոնը ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, և բնականաբար, կենդանի արվեստ է։ Ավելի շատ ես շփվում հանդիսատեսի հետ։ Ես կենդանի շփումը շատ եմ սիրում։ Հիմա այդ անմիջական կապը միացել է իրար՝ կինոյի և թատրոնի։ Ամեն դեպքում երկուսն էլ լավ աշխարհներ են։Citylife.am- Եթե համեմատական սանդղակով նայենք արտասահմանյան և հայկականսերիալնրինի՞նչ տարբերություն կա երկուսի միջև և ի՞նչ մակարդակի վրա է գտնվումհայկական սերիալն այսօր։

Վարդան– Հայկական սերիալները չեմ կարող համեմատել դրսի հետ։ Հիմա սերիալներ կան, որոնք այնքան բյուջե ունեն, որ մենք այսօր շատ ժամանակ չենք կարող գերազանցել իրենց։ Այսօր փոքր բյուջեով աշխատում ենք, ինչը Հայաստանում այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ՝ Կայարան հեռուստասերիալի աշխատակազմը նկարահանում են կատարում առավոտյան իննից մինչև մյուս օրվա առավոտյան ութը. նման օրեր էլ են լինում։ Իսկ դրսում, ոչ ոք այդքան չի աշխատի։ Մենք աշխատում ենք այսքան և վարձատրվում քիչ, իսկ նրանք աշխատելով ավելի քիչ՝ վարձատրվում են շատ։ Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու դա ինձ չի էլ հետաքրքրում։ Ամեն դեպքում համեմատելը մի քիչ սխալ է, որովհետև մենք շատ լավ մասնագետներ ունենք, շատ լավ ռեժիսիորներ, դերասաններ։ Եթե լավ հնարավորություն ունենանք, միգուցե, իրենցից առաջ անցնենք։

Citylife.am- Ըստ Ձեզկյանքում ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա դերասանը կամարվեստագետըորպեսզի իր հանդիսատեսին հետաքրքիր լինի։

Վարդան– Կյանքում դու պետք է հարգես քո հանդիսատեսին ու ամենակարևորը պետք է իրենցից չխուսափես։ Ամեն դեպքում կենցաղում կենդանի շփումից չպետք է խուսափել։ Անկախ քո խնդիրներից պետք է ժպտաս, ցույց տաս, որ ամեն ինչ լավ է, որովհետև հանդիսատեսը քեզ այդպես է ուզում տեսնել։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Վարդան– Առաջիկայում գեղարվեստական ֆիլմ կա, որում պետք է նկարահանվեմ։

Citylife.am- Ի՞նչ կասեք այսօրվա սերնդի երիտասարդ դերասանների մասին։ Արդյո՞քնրանք ունեն հեռանկարներ։

Վարդան– Ես կցանկանամ, որ կապ լինի Եվրոպայի, Ամերիկայի, կամ ընդհանրապես օտար երկրների կինոարտադրողնորի հետ, որովհետև ինչքան շատ ես շփվում, այնքան շատ բան ես սովորում։ Ես կուզեի, որ այսօր մեր շնորհալի դերասանները միջազգային ասպարեզ դուրս գան, դրանով նրանք շատ ավելի ճանաչելի կդարձնեն մեզ։ Կուզեի, որ մեր ազգը ավելի շատ ճանաչվի այլ երկրներում, որովհետև մենք լավ ազգ ենք։

Citylife.am- Ձեր ամենասիրելի ֆիլմը։

Վարդան– Մենք ենք, մեր սարերը։

Citylife.am- Վերջին կարդացած գիրքը։

Վարդան– Նկարահանման ժամանակ կարդացած սցենարս։Citylife.am- Իրորը միշտ Ձեզ հետ է։

Վարդան– Անձնագիրս։

Citylife.am- Կարգախոսորով առաջնորդվում եք։

Վարդան– Պետք է հավատաս, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու։

Citylife.am- Շնորհակալ եմ ,Վարդանանչափ հետաքրքիր հարցազրույցի համար։

Վարդան– Ես էլ եմ շնորհակալ, Հասմի՛կ ջան։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California