Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի փոխարեն բնակարան կամ դրա գնման վկայագիր կտրվի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել է նախագծերի մի փաթեթ, որը կհստակեցնի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործող ընթացակարգերը, ինչպես նաև բնակարանային ապահովության գործընթացն առավել թափանցիկ և հասցեական կդարձնի:

Մասնավորապես, եթե նախկինում վերոնշյալ ընտանիքների բնակարանային ապահովվածությունն իրականացվում էր անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով, ապա այս նոր փաթեթով նրանց կտրվի սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն:

Ըստ նախագծի՝ ՀՀ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված գնի մասին տվյալները տրամադրվում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, իսկ բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է` ելնելով աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին գնից:

Եվ ստացվում էր, որ այս կարգի կիրարկման ժամանակ գյուղական վայրերի համար արհեստականորեն բարձրացվում են տրամադրվող գումարների չափերը, ընդ որում` որոշ մարզերում նույնիսկ կրկնակի և ավելի անգամ գերազանցում են մարզկենտրոնի համար վճարվող գումարներին:

Օրինակ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2017 թ. 1–ին եռամսյակի համար տրամադրած տեղեկատվության համաձայն` Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գինը 1 սենյակի համար կազմել է 2 միլիոն 849 հազար դրամ, մինչդեռ տվյալ մարզի գյուղական համայնքներում որոշմամբ սահմանված կարգով 1 սենյակի հաշվարկված գինը կազմել է 6 միլիոն 34 հազար դրամ, ինչն ավելի քան երկու անգամ բարձր է մարզկենտրոնի գներից: Կոտայքի մարզում գյուղական վայրերի բնակարանների գների արհեստական բարձրացմանը նպաստում են Ծաղկաձոր քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները, որոնք ավելի բարձր են, քան Երևան քաղաքում: Երևանում 1 սենյականոց բնակարանի գինը կազմում է 12 միլիոն 760 հազար դրամ, իսկ Ծաղկաձորում` 13 միլիոն 158 հազար: Նույնատիպ խնդիր առկա է նաև Գեղարքունիքի, Լոռվա, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Որոշմամբ սահմանված կարգով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալուց հետո շահառուների մի ստվար զանգվածը սեփականության իրավունքով բնակարաններ չեն ձեռք բերում, իսկ աջակցության գումարները ծախսելով այլ կարիքների համար նրանց բնակարանային խնդիրները փաստացի մնում են չլուծված:

Որոշման նախագծի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է` Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու, իսկ այլ քաղաքային և գյուղական համայնքներում՝ նաև բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Միաժամանակ կսահմանվեն ըստ շահառուների կարգավիճակի բնակարանային ապահովման առաջնահերթությունները, կհստակեցվեն աջակցության տրամադրման չափերը` ըստ քաղաքների և գյուղերի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe