Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Արհմիություններն էլ առաջվանը չեն, հիմա մեկը մյուսից տեղյակ չէ, թե ուր են գնում հավաքված գումարները. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է արհեստակցական կամ ինչպես նախկինում էր ասվում արհմիութենական կազմակերպությունների կողմից հավաքագրված գումարների 70–80%–ը մնում է կազմակերպություններում գործող տեղական սկզբնական արհեստակցական կազմակերպություններ կոչվող կառույցներին, իսկ 20–30%–ը փոխանցվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, եթե տվյալ կառույցը անդամակցում է կոնֆեդերացիային: Սկզբնական կառույցում մնացած գումարը ծախսում և տնօրինում է այդ կառույցի ղեկավարը, ինքնուրույն որոշել ում, թե ինչի վրա ծախսի հավաքված գումարները կամ առհասարակ ծախսի կոլեկտիվի մե՞կ, թե՞ մի քանի անդամի վրա:

Ուշագրավ է, որ 2000 թվականին ուժի մեջ մտած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպություններում գործող սկզբնական կազմակերպությունների հավաքված գումարների վրա հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն ո՛չ պետական, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների, ո՛չ գործատուների և ո՛չ էլ այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը նույնպես հավաստիացրեց, որ արհմիության գործունեությունը ոչ մի պետական կառույցի կողմից չի կարող ստուգվել: Փոխարենը կառույցը պարտավոր է իր ներսում ստեղծել վերստուգիչ հանձնաժողով, որը պարտավոր է ուշի ուշով հետևել, որ կազմակերպության անդամների անդամավճարներից հավաքված գումարները ճիշտ, արդարացի և հասցեական ձևով ծախվեն:

Սա այն է, ինչ գրված է օրենքում, սակայն պարզվում է, որ ոչ բոլոր սկզբնական կազմակերպություններն են, որ օրենքով ու արդար ձևով են գործունեություն ծավալում: Ավելին, իրենց անդամներին հաշվետու ժամանակաշրջանում չեն էլ տեղեկացնում, թե հավաքված գումարներն ինչ են արվել, ինչի վրա են ծախսվել և այլն:

Համացանցում նույնպես դժվար է գտնել որևէ մի սկզբնական կառույցի մասին տեղեկություն, որտեղ սևով սպիտակի վրա գրված լինի, թե իր ղեկավարած կազմակերպությունը քանի անդամ ունի, ամսական որքան գումար է հավաքվում, և հավաքված գումարներն ինչի վրա է ծախվում: Եվ եթե իսկապես կա վերստուգիչ մարմին, ով ի պաշտոնե վերահսկում է ծախված ամեն մի լումայի աշխարհագրությունն ու ծավալը, ապա պետք է որ ամեն ինչ պարզ ու թափանցիկ ներկայացվի հանրությանը:

Ու թե ինչպես են «աշխատում» պետական կամ մասնավոր կառույցներում, ՊՈԱԿ–ներում ծվարած արհմիությունները, պարզ չէ, բայց քանի որ նրանց սիրով «հանդուրժում են» նաև կառույցների ղեկավարները, ապա պարզ է դառնում, որ սա կարող է աշխատավայրում թաքցված բավականին յուղոտ կոռուպցիոն օղակ լինել:

Եվ ինչպես ժողովուրդն է ասում՝ ստացվում է, որ ժամանակակից արհմիությունների մեծ մասը նման են գայլի մոտ պահ տված գառանը, երբ գայլին էլ լուրջ դեմքով «հանձնարարում են», որ հանկարծ չուտի գառին:

Փաստորեն, նոր օրենքով սկզբնական կազմակերպությունները հավաքագրված գումարներից պետք է աշխատավարձ տան կառույցի ղեկավարին, տեղակալին, հաշվապահին և այլն, որի դիմաց նրանք պարտավոր են պաշտպանել իրենց անդամների իրավունքները: Բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է նրանք պաշտպանեն իրենց անդամների օրինական շահերն ու իրավունքները, երբ առաջին հերթին հենց իրենք են ոտնահարում սեփական անդամների տեղեկացված լինելու իրավունքը: Եվ շատերը երբեք էլ չեն իմանում, թե ուր են գնում իրենցից գանձված գումարները:

Անշուշտ թեման ծավալուն է, իսկ ասելիքը շատ, ուստի մենք դեռ կներկայացնենք, թե ինչպես են աշխատում տեղական արհմիութենական կազմակերպությունները, ինչ են անում իրենց գումարները և ինչու թափանցիկ չեն աշխատում, որ ոչ միայն աշխատողների համար, այլ բոլորի համար էլ պարզ լինի, թե ուր են գնում հավաքված գումարները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe