Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհում թիվ 1 ստվերային տնտեսություն ունեցող երկիրն Ադրբեջանն է. բա մե՞նք. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն առաջինն է ստվերային տնտեսություն ունեցող երկրների ցանկում: Ստվերային տնտեսության բաժինը կազմում է այդ երկրի ՀՆԱ–ի 67%–ը: Այդ ցուցանիշը գրեթե երեք անգամ մեծ է աշխարհում եղած միջին ցուցանիշից: Սրանք Association of Chartered Certified Accountants (ACCA) միջազգային ընկերության հետազոտության տվյալներն են: Հետազոտության նպատակը եղել է գնահատել աշխարհում և կոնկրետ երկրներում ստվերային տնտեսությունն ու կանխատեսել դրա զարգացումները:

28 երկրում կատարված այդ հետազոտության համաձայն՝ ամենամեծ ստվերային տնտեսությունն ունեն Ադրբեջանը՝ 67%, Նիգերիան՝ 48%, Ուկրաինան 46%, Ռուսաստանը՝ 39% և Շրի Լանկան՝ 38%:

Հետազոտության համաձայն՝ ամենացածր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ–ում՝ 7,8%, Ճապոնիայում՝ 10% և Չինաստանում՝ 10,2%:

Որպես կանոն, ստվերային տնտեսությունը մեծ է այն երկրներում, որտեղ մեծ է հարկային բեռը, մեծ են պետության կողմից բիզնեսի նկատմամբ ճնշումները, բարձր է աղքատության ցուցանիշը, իսկ գործարքներն ու գործառնությունները կատարվում են առանց պաշտոնական գրանցման և հարկային պարտավորությունների կատարման: Ըստ զեկույցի, Ադրբեջանում և ստվերային տնտեսության բարձր ցուցանիշ ունեցող մյուս երկրներում ոչ ֆորմալ բիզնեսի աճին նպաստում են կոռուպցիայի բարձր մակարդակը, ժողովրդավարական ինստիտուտների չկայացած լինելը և տնտեսական անկումը:

Ադրբեջանցի անկախ փորձագետներից շատերը համաձայնել են ACCA–ի գնահատականի հետ: Նրանց կարծիքով, ստվերային տնտեսությունը նախևառաջ մատնացույց է անում գործող տնտեսական համակարգի անկատարելությունը, ինչը պետք է անհապաղ բարեփոխվի: Սակայն այդ երկրում կոռուպցիայի դեմ պայքարին խոչընդոտող ամենալուրջ խնդիրը պետբյուջեի թափանցիկության բացակայությունն է: Ըստ փորձագետների՝ նույնիսկ խորհրդարանի պատգամավորները չեն կարող մանրամասնորեն տեղեկանալ պետական ներդրումների մասին: Խորհրդարանը ռեալ մասնակցություն չունի ազգային հարստությունների օգտագործումը վերահսկելու գործին: Ստացվում է, որ իշխանությունն իրենց ձեռքը կենտրոնացրած Ալիևների կլանը ինքնակամ տիրապետում է երկրի ողջ հարստությանը՝ նույնիսկ չբարեհաճելով այդ մասին տեղեկացնել խորհրդարանին, ի պաշտոնե ժողովրդի ներկայացուցչին:

Օրինակ, ըստ տնտեսագետ Սամիր Ալիևի, Ադրբեջանի իշխանությունները ստվերային տնտեսությունը համարում են չարյաց փոքրագույնը: Ավելին, բազմաթիվ պետական չինովնիկներ ու ուժային կառույցների ներկայացուցիչներ դրա միջոցով ստվերային լուրջ եկամուտներ են ստանում: Այդ ամենը ներկառուցված է գործող տնտեսական համակարգի մեջ ու փաստացի կազմում է դրա մասը:

«Ոմանք պնդում են, որ երկրում տիրող ֆինանսական բարդ վիճակում չի կարելի ճնշում գործադրել ստվերային տնտեսության նկատմամբ, քանի որ այն կերակրում է, օրինակ, նրանց, ովքեր մնացել են առանց աշխատանքի ու աշխատանք են գտել ոչ օրինական սեկտորում: Բայց չի կարելի աչք փակել այն հանգամանքի վրա, որ միլիարդավոր մանաթներ «հոսում» են բյուջեի կողքով՝ թույլ չտալով պետությանը բարձրացնել կենսաթոշակները, աշխատավարձերը, սոցնպաստները»,– նշում է փորձագետը՝ նկատելով, որ ստվերը հարկային դաշտ բերելու համար անհրաժեշտ է քաղաքական մեծ կամք, ինչը գոնե այս պահին իշխանությունների մոտ բացակայում է:


Հ.Գ. ACCA–ի կողմից հետազոտված 28 երկրների շարքում Հայաստանը ներառված չի եղել: Հետաքրքիր է, եթե լիներ, ապա մենք ո՞ր հորիզոնականին կլինեինք:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank