Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ՄԻԵԴ-ում մեկնարկել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի հրապարակումը. ՈՒՂԻՂ

SOCIETY

 Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում մեկնարկել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փեñինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի հրապարակումը:

Ինչպես  փոխանցեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձախմբից, Հայաստանը ներկայացնում են ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն ու փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ: Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը, նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել  հայկական կողմի համար սկզբունքորեն անը նդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ: Նման պայմաններում Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին: Այս պատճառով է Հայաստանը ներգրավվել որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենա Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը ինչպես տվյալ գործի, այնպես էլ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ:

 Հայաստանի Հանրապետությունն այս գործով որպես երրորդ կողմ Եվրոպական դատարանից ակնկալում է արդարացի վճիռ, որը զերծ կլինի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում: Նպատակն այն է, որպեսզի Եվրոպական դատարանի վճիռը չդառնա գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին, ովքեր կփորձեն այն օգտագործել իրենց անբարոյական նպատակներով: Գործի նախապատմությունը կապվում է Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքի ռասիստական և ատելութÕ �ուն սերմանող գործունեության հետ: Նա Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահն է և ներկայանում է որպես իրավագիտության դոկտոր: Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: 2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-ՀաÕ �աստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատաÖ �անը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

 Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները: ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ -ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank