Ճապոնիայում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվում են ավիաչվերթները
SOCIETYՃապոնիայի Նագասակի քաղաքում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ մի շարք շոգենավեր ևս չեղյալ են համարել իրենց ուղևորությունը: Երկաթուղային տրանսպորտի երթևեկության վրա թայֆունը դեռ չի ազդել:
«Նանմադոլ»-ի կենտրոնում քամու ուժգնությունը կազմում է 30-40 մ/վ: Թայֆունը շարժվում է դեպի արևելք և մինչև հուլիսի 5-ը կարող է հասնել Հոնսյու կղզուն, որտեղ գտնվում է մայրաքաղաք Տոկիոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



