Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մասնակցել է քեմալականների «արդարության երթ»-ին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քրդամետ կուսակցությունից երթի 19-րդ օրը քեմալականներին միացել են համանախագահ Սերփիլ Քեմալբայը, պատգամավորներ Ջելալ Դողանը, Էրոլ Դորան, Միթհաթ Սանջարը, քաղաքական գործիչ Ամհեթ Թուրքը և այլոք:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ահմեթ Թուրքը երթի ժամանակ հայտարարություն է արել՝ նշելով. «Քանի դեռ ամենաշատն անարդարության ենթարկված քրդերի համար ժողովրդավարական պայմաններ չեն ապահովվել, արդարության մեր փնտրտուքը թերի կլինի: Եկել ենք աջակցելու «արդարության երթ»-ին»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



