Հայաստանի ոռոգման համակարգում ջրի կորուստները կազմում են շուրջ 55 տոկոս
ECONOMICSՀայաստանի ոռոգման համակարգում ջրի ընդհանուր կորուստները կազմում են շուրջ 55 տոկոս: Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներիև բնական պաշարների նախարարությանջրային տնտեսության պետական կոմիտեինախագահ Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին: «Կորուստների այս ցուցանիշը կարող է փոփոխվել՝ կախված եղանակային պայմաններից և ջրանցքներում ջրի քանակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:
Նա նշեց, թե այս պատճառով է կառավարությունը ոռոգման համակարգի բարելավման ծրագիր մշակելու խնդիր դրել: «Սա է պատճառը, որ մենք հաջորդ տարիներին նախատեսում ենք հավելյալ գումարներ ներդնել ոռոգման համակարգի բարելավման համար, որպեսզի կարողանանք ջրի կորուստների տոկոսները հավասարեցնել միջազգային չափանիշներին»,- Ասաց Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ոռոգման համակարգը ոտքի կանգնի: «Իհարկե, համակարգը բարոյապես մաշված է, մենք ունենք շատ խնդիրներ, սակայն այդ խնդիրները միանգամից չեն լուծվելու: Քայլ առ քայլ պիտի գնանք առաջ»,- եզրափակեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: