Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով դիմում է ՄԻԵԴ
POLITICSԹուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկրում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցով դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «արդարության երթ»-ի 20-րդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ուղիղ եթերում ստորագրել է ՄԻԵԴ ներկայացվելիք դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ» պարբերականը:
«Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման պատճառով հանրաքվեն անօրինական դարձավ: Դիմում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դիմումը պատրաստ է: Այն հենց այսօր կուղարկվի եվրոպական դատարան»,- ասել է Քըլըչդարօղլուն ու ստորագրել դիմումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



