Չինաստանի հարավում հեղեղումների հետևանքով մահացել է 33 մարդ
SOCIETYՉինաստանի հարավում սկսված հեղեղումները խլել են 33 մարդու կյանք, 15-ը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հորդառատ անձրևները Չինաստանի հարավային շրջաններում սկսվել են դեռ հանգստյան օրերից: Իշխանությունները տարհանել են տուժած շրջանների հարյուր հազարավոր բնակիչների: Երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվում է մինչև 2,65 մլրդ ԱՄՆ դոլար:
Տարերային աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 19 հազար տուն, վնասվել է շուրջ 189 հազար շինություն: Տուժել է ավելի քան 668,2 մլն հեկտար գյուղական մշակելի հողատարածք:
Օդերևութաբանների տվյալներով՝ անձրևները շարունակվելու են մինչև հուլիսի 10-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



