Պոլսո պատրիարքարանում կկազմվի պատրիարքի ընտրությունների կազմակերպման Նախաձեռնող խումբ
INTERNATIONAL NEWSՊոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խմբի անդամների թվաքանակի հարցը հստակեցվելու է նիստի ժամանակ: Հայտնի է, որ այն ունենալու է 15-21 անդամ, որոնց շարքում երկուսը լինելու են հոգևորական:
Նախաձեռնող խմբի ձևավորումից հետո աստիճանաբար կազմավորվելու են տեղական ընտրական հանձնախմբեր, որոնք գործելու են Ստամբուլի տարբեր թաղերում:
Պատրիարքարանում նախատեսվող նիստը կգումարվի Երևանի ժամանակով 18:00-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



