«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը կարևում է Երևանին կրեդիտային վարկանիշ տալը
POLITICS«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ եւ Սևծովյանտարածաշրջանային գրասենյակիղեկավար Դմիտրի Սուրկովը շատ է կարևորում դեկտեմբերին հրապարակված Երևան քաղաքի վարկանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա խոսեց հուլիսի 4-ին` լրագրողների հետ ճեպազրույցում:
«Դեկտեմբերին հրապարակել էինք Երևան քաղաքի վարկանիշը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր վարկանիշ է, քանի որ միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի պրոֆիլն աճել է շնորհիվ նրա, որ Երևանը ստացել է կրեդիտային վարկանիշ»,- ասաց Սուրկովը:
Նրա խոսքով՝ վարկանիշները հարկավոր են պարտատոմսերի թողարկման համար: Սուրկովը նկատեց, որ ՀՀ ԿԲ-ն ուշադրություն է դարձնում կրեդիտային վարկանիշների վրա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



