Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանությունն առաջարկում է Իսահակյան և Մոսկովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի

SOCIETY

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երևան քաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով: Այս մասին նշված է ՀÕ € ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար:

Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր:

Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Միջգերատեսչական հանձնաժողովի սեպտեմբերի 25-ի խորհրդակցությունից հետո ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտի բարելավման նպատակով արդեն իսկ ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ: 

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երևան քաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով (ի դեպ, վերջին անգամ գիտականորեն նման հաշվարկներ Հայաստանի Հանրապետությունում կատարվել են 21 տարի առաջ):

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իսահակյան և Մոսկովյան փողոցներում, հատկապես երթևեկության «պիկ» ժամերին, հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, երթևեկությունը դանդաղում է:
Խցանումներից խուսափելու համար հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել նշված փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարել վերաբերյալ նախագծեր: Մասնավորապես, առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա) և Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի՝ Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ»: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards