Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի մասին հրապարակված նյութերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ. Դավիթ Բաբայան

POLITICS

 Բոլոր պետությունները գիտեն, որ Ադրբեջանը միշտ էլ եղել է տարանցիկ տարածք միջազգային  ահաբեկչության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց Արցախի Հանրապետության մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հրապարակված սկանդալային հետաքննությունը, որը բացահայտել է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում:

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս այն իրական պատկերը, որը տիրում է Ադրբեջանում:«Ադրբեջանում ապաքինվում եւ բուժվում էին օրինակ չեչեն գրոհայինները, աֆղան մոջահեդները, գորշ գայլերի, իսլամական պետության խմբավորումների ներկայացուցիչները. այս փաստերը բոլորը գիտեն, եւ հրապարակված  նյութերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ  գործ ունենք ահաբեկչական պետության  հետ»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ  տվյալները հրապարակելուց առավել պետք է դիտարկվի միջազգային հանրության կողմից հարցին հետամուտ լինելու խնդիրը:

Նրա համոզմամբ՝ նման պետությունները պետք է առնվազն պատասխանատվության ենթարկվեն:

«Ողջ քաղաքակիրթ աշխարհը պատերազմ է վարում ահաբեկչության դեմ, եւ պետություններից մեկը կարծես թե խլուրդի պես նրանց շարքերում ընկած տանում է ապակառուցողական, վտանգավոր ահաբեկչական քաղաքականություն: Եթե մի պետության ղեկավարն ասում է, որ խփելու են Ստեփանակերտ-Երեւան չվերթ իրականացնող քաղաքացիական օդանավը, եւ որեւէ արձագանք չկա միջազգային հանրության կողմից, ապա  սա արդեն միջազգային հանրության խնդիրն է:  Մեզնից կախված է, որ եւս մեկ անգամ իրազեկենք, ուժեղացնենք մեր անվտանգությունը, մնացածը միջազգային հանրության կողմից հետամուտ լինելու խնդիրն է, որովհետեւ նրանց դա նրանց լիազորության ներքո է»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Բուլղարական թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի՝ հուլիսի 2-ին հրապարակված հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ Խոսուն փաստերով ապացուցվում է, որ 2016թ․Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել ոչ այլ ինչ է, քան կեղծիք։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank