Գերմանիայում չեն բացառում, որ ընտրությունների շեմին ՌԴ-ն կիբերհարձակումներ կփորձի իրականացնել
INTERNATIONAL NEWSԳերմանիայում չեն բացառում, որ սեպտեմբերի 24-ին կայանալիք ընտրությունների շեմին ՌԴ-ն կիբերհարձակումներ կփորձի իրականացնել։ Նման նախազգուշացմամբ հանդես են եկել ներքին հետախուզական գերատեսչության ղեկավար Հանս-Ջորջ Մաասսենը եւ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը, հաղորդում է AP-ն։
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ 2015 թվականին Գերմանիայի խորհրդարանից գողացված փաստաթղթերը խոշոր կիբերհարձակման հետեւանքով կարող են հայտնվել ընտրություների շեմին՝ օրենսդիրներին կամ կառավարությանն ադամներին վարկաբեկելու նպատակով։
Հանս Ջորջ-Մաասսենը հայտարարել է, որ նման հարձակումները կարող են ոչ միայն մեկ կուսակցության թուլացման պատճառ դառնալ, այլեւ կարող են խաթարել վստահությունը ժողովրդավարության նկատմամբ։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



