Սիրիացի ընդդիմադիր ուժերը մտել են Ռաքքայի ամենախոր շրջանները
INTERNATIONAL NEWS«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման անդամները` ԱՄՆ-ի ավիացիոն աջակցությամբ, կարողացել են մտնել Ռաքքայի առավել խոր շրջանները, որտեղ 2.5 տարի շարունակ հաստատված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացրել են ընդդիմադիր ուժերը, որոնց հաջողվել է կոտրել քաղաքի հին մասի պատը: Ամերիկյան զինվորականների հայտարարության համաձայն` կոալիցիան օգնել է գրոհողներին` քանդելով պատմական պատի երկու հատված:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի աջակցություն ստացող դաշինքը մի քանի ամսվա մարտերից հետո հայտնել էր, որ կարողացել է ամբողջությամբ շրջափակել քաղաքը:
ՄԱԿ-ի տվյալներով` առնվազն 173 խաղաղ բնակիչ է զոհվել հունիսին Ռաքքայի ազատագրմանն ուղղված ռազմարշավի ժամանակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



