Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև ակտիվացել է փոխգործակցությունը, իրականացվել են մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ կենսաբազմազանության, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ ակտիվ համագործակցություն է իրականացվում գյուղատնտեսական գիտության և կրթության բնագավառներում, աշխատանքներ են ընթանում գերմանական մասնակցությամբ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ:

«Այս այցի ընթացքում գերմանական պատվիրակության կողմից ընտրված ուղղությունները թիրախային են և ներառում են բոլոր այն հարցերը, որոնք կարևորել ենք մեր երկրում գյուղատնտեսության զարգացման համար: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ՝ երկկողմ շահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Պետքարտուղար Պետեր Բլեզերը ևս, կարևորելով պատվիրակության այցը գյուղոլորտում  հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման հարցում, ողջույնի խոսքում ընդգծել է, որ գյուղատնտեսությունը մեծ նշանակություն ունի ցանկացած երկրի համար, և ոլորտում յուրաքանչյուր հաջողություն կնպաստի ամբողջ տնտեսության զարգացմանը: Կարևորելով բանակցություններին բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը՝ պետքարտուղարը նշել է, որ այդ կազմակերպությունների թվում կան նաև գյուղտեխնիկայի և սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց արտադրանքը մատակարարել Հայաստան:

ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր խոսքում կարևորել է գյուղոլորտի արդիականացումը՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է գյուղատնտեսության, և, ընդհանրապես, ողջ տնտեսության արդիականացման փուլում: Կոնկրետ արդյունքների ձեռքբերման ակնկալիքով արդյունավետ բանակցություններ մաղթելով միջոցառման մասնակիցներին՝ դեսպանը հավաստել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատրաստ է աջակցել հայկական կողմին՝ այդ կարևոր գործընթացում:

Բանակցություններին հաջորդել են անհատական B2B (business to business) հանդիպումներ, որոնց մասնակցել են ԳԴՀ գործարար շրջանակների ներկայացուցիչներ և հայ գործարարներ:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe