Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Անկեղծությունը շնորհ է, և ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդպիսին. Հասմիկ Կարապետյան

LIFE

Citylife.am – Ողջույն ՀասմիկՇնորհակալ եմոր համաձայնեցիք զրուցել մեզ հետՀասմիկԴուք ծնվել եք տնտեսագետի և ուսուցչուհու ընտանիքումԻնչպե՞ս հասկացաքոր Ձեզհամար հոգեհարազատ է երգըև չընտրեցիք ծնողներից որևէ մեկի մասնագիտությունը:

Հասմիկ Կարապետյան Ամեն մարդ, երբ ծնվում է, ինչ-որ առումով նրա կյանքի ճանապարհը արդեն կանխորոոշված է: Հավատում եմ նախախնամությանը: Երգը միշտ իմ մեջ է եղել, մայրս էլ փաստում է այդ մասին: Երաժշտական եղել եմ դեռ շատ մանկուց: Հետո, կյանքի խաչմերուկները այնպես ինձ տարան, որ բախտի բերմամբ հայտնվեցի Արձագանք ստուդիայում, որտեղ էլ կատարեցի իմ քայլերը արդեն արհեստավարժ բեմում` որպես հեղինակ-կատարող: Միշտ էլ ունեցել եմ ընտրության իրավունք և հնարավորություն, կարող էի հրաժարվել, բայց դեպի երգարվեստ մուտքը եղավ այնպես, կարծես` այդպես ել պետք է լիներ:

Citylife.am – Ձեր հարցազրւյցներում մշտապես նշել եքոր Ձեր լավագույնստեղծագործությունները ծնվել են այն ժամանակերբ Դուք տխուր և հիասթափված եքեղելԱյսօր կարծես Ձեր կյանքում ամեն բան լավ էԴուք երջանիկ եքԱյս պայմաններումինչպիսի՞ գործեր են ծնվում:

Հասմիկ Կարապետյան– Այս պայմաններում ծնվում են ավելի հանգիստ, պայքար չպարունակող երգեր: Երբ հիասթափված ես, ինչ-որ բացասական էմոցիաներով ես լցված, դրանց պոռթկումը ավելի գեղեցիկ և ուժեղ է լինում: Յուրաքանչյուր ստեղծագործող արվեստագետ, կարծում եմ, կփաստի, որ բացասականը ծնում է շատ ավելի ուժեղ և մնայուն գործեր: Իսկ հիմա ամեն ինչ խաղաղ է, պայքարն է վերացել, ինչի համար շատ ուրախ եմ: Կարևորն այն է, որ պայքարից հետո ստանում եմ այն, ինչ ուզում եմ:Citylife.am – Ձեր կարիերայում Դուք տևական դադար տվեցիքԲավական երկար ժամանակչէիք երևում հեռուստաէկրաններին:  Այ ինչը խթան հանդիսացավ այդ վիճակից դուրսգալու և նոր շնչով երևալու համար:

Հասմիկ Կարապետյան– Տևական դադարը եղել է իմ ընտրությունը: Մեր երգարվեստում հիմա ամեն ինչ այնքան ակտիվ և դրական չէ, ինչքան, որ այն ժամանակ: Շատ բաներ են փոխվել: Ստեղծվել է քաոսային իրավիճակ, որից շատ քիչ երգիչների և երգչուհիների այսօր կարելի է առանձնացնել: Կարծում եմ դադարը ինձ շատ էր պետք: Ես այն հեղինակներից եմ, ով երգում է այն, ինչը ապրում է իր մեջ, անկեղծ է և հոգուց է բխում: Նրանք, ովքեր սիրել են ինձ, առ այսօր էլ կան և ուժ են տալիս նորից ստեղծագործելու: Ես էլի շարունակում եմ ստեղծագործել: Արդեն կա հեղինակային մի շատ գեղեցիկ երգ, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Դեր Հովան: Սպասում եմ հարմար պահի երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու համար:

Citylife.am – Հանդիսատեսը և երկրպագուները հնարավորություն ունեցան Ձեզ տեսնելնաև եթերումԴուք այսօր էլ եթերում եք և վարում եք առավոտյան ծրագիրԿասեքի՞նչ էտալիս Ձեզ եթերը որպես հաղորդավարուհի:

Հասմիկ Կաչապետյան Շատ հետաքրքիր և գողտրիկ աշխարհ է հեռուստատեսությունը: Եթերը տալիս է էներգիայի փոխանակման հնարավորություն: Ես կարծում եմ շփվող մարդ եմ, ունեմ դրական էներգետիկ դաշտ: Գուցե դա էր պատճառը, որ սկսեցի ուղիղ եթերում գործունեությունս, կարողացա գտնել ինձ այդ դաշտում և կատարելագործվել:Citylife.am – Հանդիսատեսը Հասմիկ Կարապետյան անունը ասոցացնում է պարզության,  բարությանանկեղծության հետԹվում էոր Դուք ուղղակի իրավունք չունեք այլ կերպլինելուԴժվա՞ր չէ մշտապես հասարակության համար լինել այդպիսին:

Հասմիկ Կարապետյան– Անկեղծությունը շնորհ է, և ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդպիսին: Ոչ դժվար չէ, քանի որ եթե դու այդպիսին ես, չես կեղծում, ջանքեր չես գործադրում այլ կերպ երևալու համար, ուրեմն ոչ մի դժվար բան չկա: Իմ մոլորակում, իմ աշխարհում բոլորն ինձ նման են: Պարզապես ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ այդ թանկ նվերը` անկեղծությունը, պետք չէ բոլորին նվիրել:

Citylife.am – Հասմիկ Դուք Ձեզ լիարժեք երջանիկ մարդ համարու՞մ եք:

Հասմիկ Կարապետյան Կարծում եմ լիարժեք երջանիկ մարդ չկա: Մենք անընդհատ փնտրում ենք լիարժեք երջանկություն, բայց դա չի կարող պարզապես լինել: Անընդհատ պետք է լինեն հակասական բևեռներ, որպեսզի մարդը կարողանա հաղթահարել դժվարություններ և ինչ-որ մի շրջան երջանիկ իրեն զգա: Ես կարող եմ ասել, որ իմ կյանքում ունենում եմ անհամեմատելի կերպով ավելի շատ լիարժեք երջանկության պահեր, ինչի համար էլ շնորհակալ եմ Աստծուն: Իսկ ոչ երջանիկ կամ դժվար պահերը ես համարում եմ կյանքի դասեր, որոնք պետք է պատվով անցնել: Դրանք ինձ իմաստացրել և շարունակում են…..Citylife.am –Սիրելի Հասմիկ մաղթում եմ, որ այն, ինչը դեռևս պակաս է Ձեր կյանքում, անպայման լրացվի: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հետաքրքիր և շատ հաճելի հարցազրուցի համար:

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia