Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ կինը աշխարհի ամենաշքեղն է, այս մեկ բառով կարելի է տալ ողջ նկարագիրը…

LIFE

Շատերը հիշում են նրան, շատերը` դեռ նոր հիանում: Երիտասարդ, տաղանդավոր, տպավորիչ՝ իր գրագետ խոսքով, խարիզմատիկ արտաքինով և ազդեցիկ ձայնով:  Citylife.am-ի հյուրն է լրագրող, հաղորդավար Դավիթ Գրիգորյանը:

Citylife.am –Դավի՛թ, մտովի վերադառնանք մանկությունինչպիսի՞ն եք հիշում ձեզ, և ի՞նչեն պատմում ծնողները մանուկ Դավիթի մասին:

Դավիթ –Եղել եմ հանգիստ, հանդարտ երեխա, չարաճճի չեմ եղել: Միշտ ինձ համար զբաղմունք գտել եմ: Մեքենաներ շատ եմ սիրել, ունեցել եմ տարբեր մակնիշների, տարեթվերի մեքենաների հավաքածու: Դա մեծանալու և իրականն ունենալու ցանկությունն էր:

Citylife.am -Առաջին մասնագիտությամբ երաժիշտ եք, որից հետո մուտք եք գործում արվեստի աշխարհ, այնուհետև լրագրություն, հաղորդավարություն, որից հետո աշխատում եք ոստիկանական համակարգում: Ինչպե՞ս եղավ իրարից տարբեր մի մասնագիտությունից դեպի մյուսն անցումը:

Դավիթ –Կարծում եմ, որ այդ բոլոր մասնագիտությունները ինչ-որ կերպ միմյանց փոխկապակցված են: Դրանք առնչվում են մեդիային, մշակույթին, արվեստին: Բացի այդ ես տարբեր մասնագիտություններ բացահայտելու հիվանդություն ունեմ: Եվ եթե նույնիսկ երկու տարվա ընթացքում մի նոր բան չեմ փնտրում, ինձ զարգացող և բավարարված չեմ զգում: Նոր մասնագիտություններ ձեռք բերելն ինձ համար ինքնակատարելագործման լավագույն միջոց է:

 

Դավիթ ԳրիգորյանCitylife.am -Ո՞ր մասնագիտությունն է ավելի հոգեհարազատ:

Դավիթ –Դժվար է պատասխանել, որովհետև այնտեղ, որտեղ կա ստեղծագործելու հնարավորություն, ինձ համար հարազատ է: Հոգեհարազատ է լրագրությունը, քանի որ դրանով զբաղվել եմ ավելի քան 10 տարի: Շատ եմ սիրում տեսախցիկը, տեսախցիկի առաջ ինձ բավականին ազատ եմ զգում, ընկերություն եմ անում տեսախցիկի հետ: Սակայն դժվար է առանձնացնել այս մասնագիտություններից որևէ մեկը:

Citylife.am -Այժմ նկարահանվում եք սերիալում, մինչ այս ապրել եք Գերմանիայում, վերադարձել եք սերիալում նկարահանվելու համար: Նախկինում չկայի՞ն առաջարկներ: 

Դավիթ –Առաջարկներ կային, պարզապես ես զբաղված էի հեռուստաարտադրությամբ և ուզում էի ծավալվել այնտեղ, չէի էլ մտածում դերասանական ասպարեզում ուժերս փորձելու մասին: Սակայն ընկերներիցս մեկից ստացա առաջարկ, ծնվեց իդեա, և որոշեցի փորձել, քանի որ եթե կա առաջարկ, նշանակում է՝ պահանջարկ ևս կա:

Citylife.am -Բավականին ռոմանտիկ եք. դա կարելի է հասկանալ անգամ հետևելով ձեր Ֆեյսբուքյան էջին, դժվար չէ՞ լինելով այդպիսին` մարմնավորել ավելի կոպիտ, կյանքի հանդեպ չարացած Աբելին:

Դավիթ –Դժվար է, բայց կարծում եմ դերասանի ամենալուրջ և կարևոր ունակություններց մեկը դերը վերապրելն է:  Դա սցենարային խնդիր է, սցենարը երբեմն դառնում է հակասական, և չես հասկանում` ինչպիսին ես դու: Ես փորձում եմ կերպարի մեջ ներդնել մի տղայի արդարացված կոպտությունը, ով կյանքից բազում հարվածներ է ստացել:

Citylife.am -Սա դերասանական ասպարեզում ձեր առաջին փորձն է, ինչպե՞ս եք գնահատում ձեր խաղը, գո՞հ եք ինքներդ ձեզնից:

Դավիթ Գրիգորյան

Դավիթ –Ես երբեք ինքս ինձնից գոհ չեմ և չեմ էլ լինելու, եթե վայրկյան անգամ գոհ եղա ինքս ինձնից, ես կկանգնեմ: Իմ խաղի մեջ թերի եմ համարում համոզելը, դերասանական վարպետությունը, գուցե ծայրահեղ է հնչում, բայց ամեն դեպքում, երբ որևէ բանից գոհ ես լինում և համարում ես, որ այն արդեն քոնն է, կորցնում ես: Մարդը միշտ աշխատելու և առաջ գնալու տեղ ունի:

Citylife.am -Ընդունու՞մ եք քննադատություններ, ո՞վ է ձեր առաջին քննադատը:

Դավիթ –Եթե առողջ և մասնագիտական քննադատություն է, միանշանակ ընդունում եմ, իսկ խոհանոցային մակարդակի քննադատություններին լուրջ չեմ վերաբերում: Առաջին քննադատը մայրս է, արդեն նաև կինս:

Citylife.am -Դավի՛թ, բավականին ակտիվ եք սոցիալական կայքերում, ի տարբերություն շատ հայտնիների` գաղտնի չեք պահում ձեր անձնական կյանքը, մտավախություն չկա՞ չափից շատ հասանելի դառնալ հանրությանը:

Դավիթ –Ես ինձ չեմ համարում արտասովոր կերպար և ծայրահեղ քայլերի չեմ դիմում շատ քննարկվող լինելու համար: Եթե նույնիսկ անձնական կյանքս որոշակիորեն հայտնվում է համացանցում, դա լինում է հավասարակշռված, թույլատրելի և անգամ օրինակելի:

Citylife.am -Դավիթ նաև ստեղծագործում եք, ունեք մի ստաղծագործություն` “Մատնահետք”-ը, որտեղ քննադատում եք երիտասարդ սերնդին, մի՞թե սերունդն այդքան վատն է, թե՞ դուք եք պահպանողական:

Դավիթ –Դա գրել եմ Գերմանիայում գտնվելիս, զուտ համեմատում էի մերոնց ու եվրոպացիներին, ովքեր կենցաղից ուղղակիորեն դուրս են եկել: Պահպանողական լինելը արդեն դարձել է ձևական` սկսած երիտասարդ զույգերի գաղտնի հանդիպումներից մինչև հասուն մարդկանց անիմաստ և աննպատակ չանկեղծանալը, խնդիրներ ստեղծելը: Մենք խնդիրներ սիրում ենք, դա մեր ազգի գենետիկական կոդում է գրված: Ստեղծագործությունը հավանաբար գրել եմ ինչ-որ լուրջ բանից ազդված, բայց վստահ եմ, որ մեր մեջ կան այնպիսի փայլուն ուղեղներ, որոնք, լինելով փոքրաքանակ, կարող են մեծամասնությանը տանել իրենց հետևից:

Citylife.am -Մեկ այլ ստեղծագործության մեջ նկարագրում եք ձեր հույզերն ու մտքերը մինչ Գերմանիա մեկնելը, նշում եք, որ հայրենիքից հեռանալը ձեզ համար երազանք էր, մի՞թե այդքան հիասթափեցրել է այն ձեզ:

Դավիթ –Ելնելով զուտ մարդկային մտածելակերպից` կան բաներ, որոնք հիասթափեցնում են: Մարդկանց վերաբերմուբքը միմյանց նկատմամբ երբեմն անտանելի է, բոլորը մտածում են միայն իրենց մասին:Եվ երբ գալիս է պահը, որ ավագ ու փորձառու սերունդը պետք է ձեռք մեկնի երիտասարդին և բարձրացնի վերև, բոլոր ճանապարհները փակվում են, և երիտասարդը մնում է ներքևում: Արժանի ուղեղները, որոնք կարող են զարգացնել երկիրը, զոհ են գնում սովետական մտածելակերպ ունեցող մարդկանց: Այդ պահին հիասթափված էի, հիմա այդ խնդիրը չկա: Ստեղծագործ մարդու էմոցիոնալ դաշտը հեղհեղուկ է. տվյալ պահին կարող ես լինել հիասթափված, հաջորդ պահին` չափազանց հիացած:

Citylife.am -Այժմ կա՞ ցանկություն երկրից հեռանալու:

Դավիթ –Այժմ ցանկություն չունեմ, որովհետև արդեն ունեմ ընտանիք, փորձում եմ որևէ կերպ օգտակար լինել երկրիս, ընտանիքիս, ընկերներիս, մշակույթին, այսինքն` պոտենցիալս սպառել իմ երկրում: Երբ հասկանամ, որ դա անհնար է, և ոչինչ այլևս չի կարող փոխվել, գուցե մտածեմ երկրից գնալու մասին: Այս պահին նման մտքեր չկան:

Citylife.am -Դավիթ, նկարագրեք հայ կնոջը:

Դավիթ –Հայ կինը աշխարհի ամենաշքեղն է, այս մեկ բառով կարելի  է տալ ողջ նկարագիրը:

Citylife.am -Բավականին երիտասարդ եք, բայց գրեթե ամեն ինչի հասել եք, որն է հաջողության հասնելու ձեր բանաձևը:

Դավիթ –Մնալ լավ մարդ, որովհետև նույնիսկ ամենավատ մարդը, հանդիպելով լավ մարդու, լուսավորվում է: Ուղղակի պետք է դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն:

Citylife.am -Այդքան լավ ու անկեղծ մարդ լինելը այս ասպարեզում չի՞ խանգարում:

Դավիթ –Ասպարեզների տարբերությունը ինձ համար նշանակություն չունի: Եթե նույնիսկ լինեի կոշկակար, մնալու էի լավ մարդ: Գուցե երբեմն այս ասպարեզում լկտիություն ու լպիրշություն է պետք, բայց նման մարդկանց օրգանիզմս տանել չի կարողանում:

Citylife.am -Որո՞նք են Ձեր առաջիկա պլանները:

Դավիթ – Ստեղծագործել, խաղալ, ճանապարհորդել, անել այն ամենն, ինչն ինձ կզարգացնի:

Citylife.am –Շնորհակալ եմ անչափ անկեղծ ու ջերմ զրույցի համար: Թող երջանկությունն ու հաջողությունը միշտ ձեզ ուղեկից լինեն:

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia