Ռուսական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի 32 դիրքեր
INTERNATIONAL NEWSՌուսական օդային ուժերը նախորդ օրվա ընթացքում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին 33 օդային հարված են իրականացրել: Վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` ավելացնելով, որ «Իսլամական պետության» 32 դիրքեր հայտնվել են ռուսական օդուժի թիրախում:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ռմբակոծվել են Իդլիբում, Համայում, Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում ահաբեկիչների դիրքերը:
Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



