Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Դա այն վայրը կլինի, որտեղ ես ինձ լիարժեք երջանիկ կզգամ սիրելի անձնավորության հետ»․ Աստղիկ Սաֆարյանի կատարյալ հանգիստն ու սիրելի քաղաքը

LIFE

Ամառն այն հրաշալի ժամանակաշրջանն է, երբ շատերը կազմակերպում են իրենց հանգիստը՝ մեկնելով տարբեր երկրներ։ Իսկ ինչպե՞ս են հանգստանում հայտնիները։ NEWS.am STYLE-ը սկսում է «Աստղային հանգիստ» խորգիր, որի շրջանակներում հայ հայտնիները կպատմեն իրենց հանգստի մասին ե կկիսվեն հետաքրքիր խորհուրդներով։ Շարքը սկսում ենք ամենաճամփորդասեր երգչուհիներից մեկի՝ Աստղիկ Սաֆարյանի հետ հարցազրույցով։

«Հաճախ եմ ճամփորդում՝ տարբեր երկրներ, քաղաքներ։ Գալիս է մի շրջան, որ ցանկանում ես, ուղղակի, մի տեղում անցկացնել հանգիստդ եւ լիարժեք հանգստանալ։ Այս շրջանում ինձ մոտ հենց այդպես է։ Այս տարի աշխատանքային այցս Հայաստան այնքան երկար եւ լեցուն էր, որ շատ էի կարոտել արդեն իմ երկրորդ տուն դարձած Բարսելոնան։ Այժմ այնտեղ եմ, փորձում եմ հանգստանալ այս տարվա բուռն աշխատանքային գրաֆիկից հետո։ Վայելում եմ հանգիստս ծովում, երաժշտություն եմ լսում, գրքեր կարդում, ֆիլմեր դիտում․․․ անում եմ այն, ինչի համար ժամանակ չեմ ունենում, երբ ամբողջ օրը զբաղված եմ լինում աշխատանքով։ Փորձում եմ նման կերպ լիցքավորվել, որպեսզի հետո ավելի մեծ էներգիայով նվիրվեմ աշխատանքիս։ Արդեն 10 օր է, ինչ մեկնել եմ Հայաստանից, դեռ չգիտեմ՝ երբ կվերադառնամ, բայց, կարծես թե, դա բավական էր լիցքավորվելու համար»,-ասում է երգչուհին, որի համար կատարյալ հանգիստը պետք է ուղեկցվի ստեղծագործելով։

«Օրերս զգացի, որ չեմ կարողանում հանգստանալ առանց սռտեղծագործելու։  Իմ սոցիալական ցանցի էջում տեղադրեցի մի տեսանյութ, որում դիմում եմ երկրպագուներիս, որպեսզի նրանք առաջարկեն, թե ինչի մասին կցանկանային, որ ես երգեի։ Ուղերձս այնքան շատ արձագանքներ ստացավ, ուղղակի հիացած եմ իմ երկրպագույների մտքերով եւ գաղափարներով։ Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ յուրաքանչյուրի մտքերը հաշվի կառնեմ, քանի որ մենք՝ արտիստներս, ստեղծագործում ենք մեր ժողովրդի համար եւ, ըստ էության, հանդիսանում ենք նրանց զգացմունքների «թարգմանիչը»»,-ասում է նա։

Աստղիկը դժվարացավ մտաբերել, թե որն է եղել իր կյանքի ամենահիշարժան հանգիստը․

«Ամեն անգամ հանգիստս տարբեր է ստացվում․ մեկը մյուսից տարբերվում է, եւ դրանով էլ դառնում է հետաքրքիր։ Կարեւոր է, որ ունակ լինես գնահատել յուրաքանչյուր պահը։ Հանգիստս լիարժեք չի լինում, եթե այն ուղեկցված չէ երաժշտությամբ։ Երբ սկսում եմ համատեղել հանգիստն ու աշխատանքը, այդ ժամանակ եմ ինձ հանգիստ զգում։ Դա իմ անհատական հանգստի ձեւն է»։

Ամենաճամփորդասեր երգչուհուն խնդրեցինք նշել մի քանի վայր, որտեղ խորհուրդ կտա հանգստանալ․

«Գիտեք՝ ամեն երկիր եւ ամեն քաղաք ունի իր յուրահատկությունն ու «բնավորությունը», ինչը մեկի համար հաճելի է, մյուսի համար՝ ոչ։ Չեմ կարող նշել այնպիսի վայրեր, որոնք լիովին հաճելի կլինեն մյուսների համար։ Դա իսկապես շատ անհատական է։ Բայց, երբ ինձ խնդրում են առանձնացնել մի վայր, ես նշում եմ Վենետիկը։ Այն ինձ համար հեքիաթի է նման»։

Աստղիկից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նրա երազանքների երկիրը․

«Դա այն վայրը կլինի, որտեղ ես ինձ լիարժեք երջանիկ կզգամ սիրելի անձնավորության հետ։ Իսկ թե որտեղ կլինի դա, արդեն երկրորդական է»,-նշեց նա՝ խոսելով նաեւ իր առաջիկա նախագծերի մասին․ «Շատ նոր ծրագրեր կան, տարբեր նախագծեր ունեմ, որոնք պետք է իրականացնել։ Բայց ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Դեռ դա գաղտնիք թող մնա»։

 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia