Մերձմոսկովյան շրջանում 9 երեխա հոսպիտալացվել է ճամբարում թունավորվելու հետևանքով
INTERNATIONAL NEWSՄերձմոսկովյան շրջանի «Գեոսֆերա» վրանային ճամբարում հանգստացող երեխաները թունավորվել են, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 9 երեխա: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
«Մանկական ճամբարի բուժաշխատողները զննել են երեխաներին և որոշել, որ նրանցից մի քանիսին անհրաժեշտ է տեղափոխել մոտակա բուժհաստատություն՝ խորացված բժշկական զննում իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բժշկական զննումից հետո 9 երեխա մնացել է հիվանդանոցում, իսկ 8 երեխա վերադարձել է ճամբար: Նրանց մոտ արձանագրվել է թեթև տկարություն՝ առանց վարակի նշանների:
Նախնական գնահատականների համաձայն՝ միջադեպի պատճառը պահպանման ժամկետն անցած տնից բերված սննդամթերքն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



