Չինաստանում դատավճռով գեյին փոխհատուցում կվճարվի՝ նրան հարկադրաբար «նույնասեռականության դեմ բուժման» ենթարկելու համար
INTERNATIONAL NEWSՉինաստանում դատարանը վճռել է, որ «նույնասեռականության դեմ հարկադիր բուժման» ենթարկելու համար գեյին փոխհատուցում է պետք վճարել ու նրանից ներողություն խնդրել, հայտնում է BBC.-ն։
Յու․ ազգանունով հայցվորը դիմել է դատարան այն բանից հետո, երբ կինն ու ազգականները 2015-ին նրան հարկադիր բուժման են ուղարկել հոգեբուժարան։
19 օր հիվանդանոցում նրան ներարկումներ են արել ու հաբեր տվել։
Ըստ դատավճռի՝ հոգեբուժարան հարկադիր ուղարկելը քաղաքացու իրավունքների խախտում է, եթե նա հասարակության համար սպառնալիք չի ներկայացնում։
Մայիսին դատարանը պահանջել է, որ հոգեբուժարանը, որտեղ չինացու մոտ ախտորոշել են «սեռական նախապատվությունների խախտում» տեղի թերթերից մեկում ներողություն հրապարակի ու նրան 735 դոլարի չափով փոխհատուցում վճարի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



