Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


5 տարածված միֆ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին

LIFE

Կեսարյան հատմամբ ծննդաբերությունը հաճախ անվանում են արհեստական ծննդաբերություն, քանի որ այն իրականանում է բժիշկների միջամտությամբ: Հաճախ սա անխուսափելի ելք է, սակայն երբեմն կանայք իրենք են բժշկին խնդրում կեսարյան հատում անել՝ ցավոտ ծննդաբերությունից խուսափելու համար: Մարդիկ միշտ քննարկել և դեռևս քննարկում են կեսարյան հատմամբ ծնված երեխաներին և նրանց առողջական վիճակը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 տարածված միֆ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին:

Միֆ 1. Կեսարյան հատմամբ ծնված երեխաները հիպերակտիվ են

Հարկ է նշել, որ կեսարյան հատումը կարող է լինել երեխայի հիպերակտիվության (ուշադրության խախտում, մեծ ակտիվություն) պատճառ, սակայն ոչ միշտ: Նախ՝ նման խնդիրներ կարող են առհասարակ չառաջանալ, հետո էլ եթե երեխան իսկապես հիպերակտիվ է, ապա ճիշտ բուժման պարագայում դա կարելի է հաղթահարել:

Միֆ 2. Կեսարյան հատմամբ ծնված երեխաների համար հարկավոր է մշակել զարգացման հատուկ ծրագիր

Մեծամասամբ կեսարյան հատմամբ ծնված երեխաները նորմալ են զարգանում: Իհարկե, քանի որ նրանք ծնվել են բժշկական միջամտությամբ, նրանց հանդեպ ավելի ուշադիր վերաբերմունք է ցուցաբերվում, նրանք որոշ ժամանակ գտնվում են մանկաբույժի և նյարդաբանի հսկողության տակ, սակայն սա ընդամենը զգուշավորության դրսևորում է: Որպես կանոն, եթե երեխան դանդաղ է զարգանում, դրա վրա ազդում են շատ այլ գործոններ ևս։

Միֆ 3. Կեսարյան հատմամբ ծնված երեխաները ֆիզիկապես թերզարգացած են

Այս պարագայում ֆիզիկապես թերզարգացվածության վրա կարող են տարբեր գործոններ ազդել՝ առաջին շունչը լինում է ավելի ուշ, երբեմն պտղաջրերը կարող են ընկնել շնչուղիների մեջ, իսկ նարկոզը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի նյարդային համակարգի վրա: Իրականում այս ամենը չի նշանակում, որ երեխան հետ է մնալու զարգացման մեջ: Այս երեխաները քաշի և աճի թերզարգացման ռիսկային խմբին են պատկանում: Կլինեն արդյոք երեխայի մոտ զարգացման խնդիրներ, թե ոչ, կախված է նաև նրանից՝ կեսարյան հատումը եղել է պլանային, թե արտակարգ: Երկրորդ դեպքում օրգանիզմը պատրաստված չի լինում, ինչը մեծացնում է ռիսկը:

Միֆ 4. Կեսարյան հատմամբ ծնված երեխաներն ավելի հաճախ են լացում

Բնական ծննդաբերության ժամանակ երեխան մեծ սթրես է ապրում, ինչն ակտիվացնում է տարատեսակ հորմոններ և նյարդա-ֆիզիոլոգիական գործընթացներ: Սա օգնում է երեխայի հոգեվիճակը դարձնել ավելի դիմացկուն և ադապտացվող: Իսկ այ կեսարյան հատմամբ ծնված երեխաները չեն վերապրում նման սթրես, այդ իսկ պատճառով նրանց նյարդային համակարգն ավելի խոցելի է: Սա իրենից որոշակի ռիսկ է ներկայացնում, սակայն բնավ օրինաչափություն չէ:

Միֆ 5. Կեսարյան հատումից հետո մայրը կաթ չի ունենալու, ինչի պատճառով երեխան ավելի վատ է զարգանալու

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաների գլխուղեղի վիճակը կարգավորվում է ծնվելուց հետո 9-10-րդ օրը, իսկ բնական ծննդաբերությամբ ծնվածներինը՝ հենց 1-ին օրը: Երբեմն կեսարյան հատումից հետո կնոջ մոտ խախտվում է լակտացիայի գործընթացը, ինչի արդյունքում կաթ իրոք չի լինում: Բացի այդ՝ անգամ կաթի առկայության պարագայում չարժի երեխային դրանով կերակրել, քանի որ ծննդաբերությունից հետո մայրն ուժեղ ազդող հակաբիոտիկներ է ընդունում, և չի կարելի, որ դրանք անցնեն երեխային:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan