Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ կատարած սխալներից շատ բան եմ սովորում. Յանա Դանիելյան

LIFE

Յանա Դանիելյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Հաղորդավարուհին երեկ նշում էր ծննդյան 29-ամյակը, իսկ այսօր խոսել է տարիքային առանձնահատկության ու ընտանիքի մասին:

Մեծանալը ոչ վախեցնում է, ոչ՝ տխրեցնում

Ամեն տարի էլ ավելի եմ սիրում այն տարիքը, որը ստանում եմ: Տարեց տարի փոխվում է մեր ապրելակերպը, մտածելակերպը, աշխարհայացքն, ու ինձ այդ ամենը դուր է գալիս: Ես չեմ ափսոսում, որ այլեւս 20 տարեկան չեմ, ինձ հաճելի է, թե ինչպես եմ նկատում կյանքի շարժն ու նոր հետաքրքրությունները: Ի դեպ՝ ինձ նաեւ շատ հետաքրքիր է, թե օրինակ 30-ում կամ 35-ում ինչպիսինն եմ լինելու: Առհասարակ, կյանքն ինձ համար գնալով հետաքրքրանում է, քանի որ այն, ինչ ապրում եմ հիմա եւ ապրելու եմ հետագայում, ավելի երիտասարդ տարիքում չէի կարող ապրել:

Տարիներն իմաստացնում են ինձ

Ես հպարտանում եմ, երբ նկատում եմ իմ հասունացումը: Չգիտեմ՝ ինչքանով է դա լավ, կամ վատ, բայց տարիների ընթացքում բնավորությամբ ավելի ծանրացել եմ: Օրինակ, ինչ-ինչ հարցերի շուրջ կարող էի առաջ այլ պատասխաններ ունենալ, հիմա՝ բոլորովին այլ: Մարդու մեջ տարիների ընթացքում շատ-շատ  բան է փոխվում, միայն թե պետք է կարողանում ես գտնել ճիշտ ուղին եւ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: Տարիները փոխում են նաեւ դիմագծերդ, ինչու ոչ՝ մարմինդ, բայց այդ հարցերի շուրջ ես փորձում եմ ընդհանրապես չմտածել, քանի որ վստահ եմ՝ արտաքին տեսքն ու առողջությունը կախված է հոգեվիճակից ու ապրելակերպից:

Թույլ տվածս սխալներով հպարտանում եմ

Մարդն իդեալական չէ, ամեն մեկն իր չափով թերություններ ունի, որոնք նորմալ են: Առհասարակ ես փորձում եմ կյանքս պլանավորել, ցանկացած քայլ անելիս՝ երկար մտածում ու ծանրութեթեւ եմ անում, ինչը թույլ է տալիս ավելի քիչ սխալներ գործել: Այնուամենայնիվ, կյանքի տարբեր փուլերում հնարավոր են որոշ սխալներ, որոնք մեծ հպարտությամբ եմ ընդունում: Յուրաքանչյուր սխալ եւս մեկ դաս կարող է լինել: Վստահ կարող եմ ասել, որ իմ կատարած սխալներից շատ բան եմ սովորում ու ավելի իմաստանում, այնպես որ, դրանք ցավագին ընդունելը լուծում չէ:

Նպատակները շատ են, ես գնում եմ դրանց ընդառաջ

Շատ նպատակներ ունեմ, դրանք միշտ եղել են, ժամանակի ընթացքում էլ՝ որոշները կատարվել: Նպատակները եւս տարիների ընթացքում որակական փոփոխություններ են կրում, դրանք ավելանում են, նոր բնույթ ստանում, բայց կարեւորն այն է, որ կարողանաս դրանց ընդառաջ գնալու արվեստին տիրապետել:

22-ում մայրացա, երբ դեռ պատրաստ չէի մամա դառնալու

Կինը պետք է որոշ չափով պատրաստ լինի մայրանալու, որպեսզի կարողանա այդ պարտավորությունը ճիշտ ընկալել, որը նաեւ օգնում է ճիշտ դաստիարակություն ու սեր տալ երեխային: Ես ընդամենը 22 տարեկան էի, երբ ծնվեց աղջիկս, հիմա անկեղծորեն խոստովանում եմ, որ այն ժամանակ ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես դրան պատրաստ չէի: Միաժամանակ, այսօր մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, երբ տեսնում եմ, թե իմ 6-ամյա աղջիկը ինչպես է ինձ հետ քայլում: Այսօր ես հպարտ եմ տարիներ առաջ կայացրածս որոշման ու ռիսկի համար: Հիմա շնորհակալ եմ Աստծուն, որ մայրացել եմ հենց այդ տարիքում: Ես խիստ մամա եմ, երբեք երես չեմ տալիս նրան, բայց նաեւ իմ աղջիկն ունի այն, ինչ պետք է: Աղջկաս ապահովում եմ ամեն ինչով, բայց նաեւ նրանից փոխարենը սպասում եւ պահանջում եմ պատասխան՝ իր ուսման եւ  վերաբերմունքի տեսքով: Դեռ փոքրուց նրան վերաբերվել եմ մեծի նման, թույլ եմ տվել կարծիք հայտնել, որոշումներ կայացնել, եւ արդյունքում նա այսօր ունի ծնողական մեծ հոգատարություն, բայց նաեւ ինքնուրույնություն:

Ընտանիքը մի աշխարհ է, բայց դրա ներսում ամեն մեկն իր աշխարհը պետք է ունենա

Ընդունված գաղափար է՝ ընտանիքը մի աշխարհ է, բայց ինձ համար ամենակարեւորն այնն է, որ ընտանիքի ներսում յուրաքանչյուր ոք ունենա իր սեփական աշխարհը: Ընտանիքի անդամները չպետք է իրենք իրենց կամ դիմացինին սահամանափակեն, ամուսինների մեջ պետք է ազատություն լինի, նրանք պետք է չխանգարեն մեկը մյուսին ունենալ ներքին ու սեփական փոքրիկ մոլորակ, որովհետեւ վստահ եմ, որ եթե անգամ դարեր անցնեն, միեւնույն է, կինը տղամարդուն եւ հակառակը կատարյալ հասկանալ չի կարող:  

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan