Ֆրանսիայի Ազգային ժողովը վստահություն է հայտնել Էդուար Ֆիլիպի կառավարությանը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը վստահության քվե է հայտնել Էդուար Ֆիլիպի կառավարությանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վստահություն է հայտնել 370 պատգամավոր։ Ձեռնպահ են մնացել 67-ը։ Ըստ կանոնակարգի՝ վստահության քվեի ընթացակարգը չի նախատեսում «դեմ» ձայներ, իսկ արդյունքը որոշվում է ձեռնպահ մնացողների ու «կողմ» քվեարկողների հարաբերակցությամբ։ Այս քվեարկության ժամանակ ընդամենը մի քանի ձայն է պակասել 2002-ին Ժան Պիեր Ռաֆարենի կառավարությանը վստահության քվե հայտնելու ժամանակ սահմանված քաղաքական ռեկորդը գերազանցելու համար։ Այն ժամանակ Ռաֆարենի կառավարությանը վստահություն էր հայտնել 374 ձայն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



