Չքավոր հնդիկներին կասկածում են իրենց ազգականներով վագրերին կերակրելու մեջ
INTERNATIONAL NEWSԻշխանությունները կասկածում են, որ Հնդկաստանի արգելոցներից մեկի մոտակայքում ապրող ընտանիքներն իրենց տարեց ազգականներին հատուկ ուղարկում են արգելոցներ, իսկ երբ նրանք զոհվում են գիշատիչների հարձակումների հետեւանքով, փոխհատուցում են պահանջում։
Պարզվում է, որ 2017-ի փետրվարից սկսած՝ արդեն յոթ տարեց մարդ է զոհվել վագրերի հարձակման հետեւանքով Ուտտար Փրադեշ նահանգում «Պիլիբխիթ» արգելոցի մոտակայքում, հայտնում է Daily Mail-ը։
Վերջին զոհը մի 55-ամյա կին էր, որին վագրը հուլիսի 1-ին է սպանել։ Նրա բզկտված մարմինը գտել էին արգելոցի սահմաններից դուրս, ընդ որում զոհի հագուստը հայտնաբերվել էր մարմից մեկուկես կմ հեռավորության վրա, իսկ կողքին տրակտորի հետքեր էին։
Իշխանությունների կարծիքով կինը արգելոցում է սպանվել, իսկ հետո նրա մարմինը միտումնավոր հանել են դրա սահմաններից դուրս։ Ըստ հնդկական օրենքների, ազգականներին փոխհատուցում է հասնում միայն այն դեպքում, եթե վայրի կենդանին հարձակվել է արգելոցի սահմաններից դուրս։
Ըստ տեղի բնակիչների, նման սխեմաներ գործածում են ամենաչքավոր ընտանիքները, որոնք այլ միջոցներով գումար աշխատելու հնարավորություն չունեն։



