Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Մտածում եմ նրա հետ կլինեմ ավելի շատ ընկեր` նոր հայր: Վրեժ Կիրակոսյան

LIFE

Citylife.am-Վրեժ, մտովի վերադառնանք մանկություն, ինչպիսի՞ն եք հիշում Ձեզ, և ի՞նչ են պատմում ծնողները մանուկ Վրեժի մասին:

Վրեժ-Ես ինձ հիշում եմ խելացի, մանկապարտեզի տարիներից, չէի սիրում մանկապարտեզը, բայց քանի որ ծնողներս աշխատում էին, ստիպված էին ինձ շատ շուտ տալ մանկապարտեզ։

Ծնողներս պատմում են, որ մանկապարտեզի պատերին եղել են մեր հայ անվանի արվեստագետների նկարները փակցված,այնքան խելացի եմ եղել, որ ասել եմ, որը ում նկարն է։ Երբ որ մանկապարտեզ ստուգողներ են եկել, ինձ միանգամից նկատել են, գրկել են և ես սկսել եմ պատմել նկարների մասին։ Հայրս դպրոցում տնօրեն է եղել, կատակում էին ասելով, որ երբ դպրոց գնաս մեդալով ես ավարտելու քանի որ տնօրենի որդին ես:

Եվ մի պատմություն են պատմում, երբ մանկապարտեզից փախել գնացել եմ դպրոց, հայրս մանկավարժական խորհրդի նիստում նստած է եղել, ես մտել եմ ներս, ջղայնացել է ինձ վրա, նախատել է ինձ, որ հետ գնամ,ասել է ինչ ես եկել այս աղջիկների մեջ` այստեղ բոլորը կանայք են, հո  դու աղջիկ չես, ես էլ պտտվել եմ ու ասել` պապ, որ դու այստեղ ես ուրեմն դու էլ ես աղջիկ:

Եվ ես ինձ հիշում եմ խաղաղ, սովորող, հետաքրքրասեր, միջին տարիքում շատ էի սիրում կարդալ, արվեստը ուսումնասիրել` այդպես եմ ինձ հիշում։ Սիրում էի խաղալ, շատ  հետաքրքրում էր  ինձ ձմեռային սպորտը, հայրս հատուկ ինձ համար դահուկներ էր գնել:Վրեժ Կիրակոսյան

Citylife.am-Վրեժ մոտ մեկ ամիս առաջ հայր դարձաք շնորհավորում եմ: Իսկ մտածու՞մ եք արդեն թե ին՞չ խորհուրդներ պետք է տաք փոքրիկին որպես հայր:

Վրեժ-Շնորհակալ եմ: Մտածում եմ փոքրիկի համար ինչպիսի պայմաներ ստեղծեմ, որ ոչ թե նա մեծանա բամբակների մեջ, քանի որ դժվարություններն են մարդուն կոփում, ես շատ-շատ դժվարություններ եմ հաղթահարել, գյուղից հասնել այստեղ, կայանալ, բավականին ծանր ճանապարհ է, չնայած հաճելի է քանի որ, ես հաճույքով եմ դա անում, պարզապես մտածում եմ ինչպես անել, որ ինքը լավ ապագա ունենա, ճիշտ մասնագիտություն ընտրի, հայրենիքը սիրի, չհեռանա հայրենիքից, հայրենիքին արժանի զավակ լինի: Այն առաքելությունը, որը Աստված տվել է նրան, քանզի յուաքանչյուրս մի առաքելությամբ ենք աշխարհ գալիս, կարծում եմ իմ բալիկն էլ ունի առաքելություն: Առաջ Աստված կբացվի և կիմանանք, կարևորը լավ մարդ մեծանա: Մտածում եմ նրա հետ կլինեմ ավելի շատ ընկեր` նոր հայր:Վրեժ Կիրակոսյան

Citylife.am-Որո՞նք են Ձեր առաջիկա ծրագրերը:

Վրեժ-Անկեղծ ասած ես չեմ սիրում խոսել  իմ ծրագրերից, բայց առաջիկայում պատրաստվում եմ նոր երգեր ձայնագրել: Օգոստոսին պատրաստվում եմ մեկնել Հարապետությունից, քանի որ ես աշխատում եմ Երևանի մշակույթի պետական քոլեջում, այնտեղի փոխտնօրենն եմ, այստեղ մեծ սերունդ է աճում, մասնակցում ենք բազմաթիվ միջազգային մրցույթների, վերջին տարիներին նաև ժուրիի կազմում եմ լինում և ուղեկցում եմ նրանց, օգոստոսի 4-14 պատրաստվում ենք քոլեջի երեխանների հետ մեկնել Մակեդոնիայի հանրապետություն և մասնակցել միջազգային մեծ մրցույթի, որը կազմակերպել է Մակեդոնիայի հանրային հեռուստատեսությունը և մշակույթի նախարարությունը: Այնուհետև նոր երգեր և տեսահոլովակ:

Citylife.am-Ընդունու՞մ եք քննադատություններ, ո՞վ է ձեր առաջին քննադատը:

Վրեժ-Իհարկե քննադատություններ ընդունում եմ, և եթե դու արվեստի ներկայացուցիչ ես անպայման պետք է դա քննարկվի ,քանի որ քննարկման միջոցով է առաջանում քննադատությունը,ունեմ շատ լավ ընկերներ, ուսուցիչ` Նադեժդան է Սարգսյան, ում քննդատություններն առաջինն են ինձ համար, նաև Գիսանե Պալյանը հարցեր կան, որ իրեն եմ դիմում: Շատ մարդիկ կան…Վրեժ Կիրակոսյան

Citylife.am-Վրեժ դուք հաղթող ճանաչվեցիք X-factor առաջին նախագծում, բայց կարելի է ասել, որ լուռ եք ինչո՞վ է դա պայմանաորված:

Վրեժ-Անկեղծ ասած լուռ չեմ, քանի որ իմ արվեստը կոմերցիոն չէ, այդ իսկ պատճառով կան որոշակի հարցեր որոնք պետք է կամաց-կամաց առաջ տալ: Քանի որ այսօր ավելի հարգի է կոմերցիոն արվեստը, կարելի է ասել արաբաթուրքական անհասկանալի լադային երաժշտություն է մտել մեր ասպարեզ, և հիմա դա է հարգի, կարելի է ասել, որ այսօր դա է վճարվում,դա է ցուցադրվում, բայց դա ժամանակավոր է: Բացի այդ ունեմ մի տեսահոլովակ` Մոսկվայում նկարահանված, համաշխարհային Ռոսսինի հանրահայտ Տառանտելա ստեղծագործության հիման վրա, Մոսկվայի մեծ թատրոնի օրկեստրի հետ: Տեսահոլովակը մեզ մոտ ցուցադրվել է, և կամաց-կամաց այդ ոճը պետք է առաջ քաշենք: Պարզապես մի խնդիր կա` հեռուստաեթերները հիմա լցնել այդ տեսահոլովակով այն չէ, հեռուստատեսությունը մի անհաջող սովորություն ունի, նրանք ֆիննասական  պահանջներ են ներկայացնում, որպեսզի դու տեսահոլովակը տաս, և իրենք պտտեցնեն, ես չեմ վախենում և չեմ ամաչում դա ասելուց, ես դրա համար պատրաստ չեմ վճարելու, ոչ թե չունեմ գումար, այլ ես չեմ ուզում դա անել, ինչ է նշանակում ես փող տամ, որպեսզի ինձ ցույց տան հեռուստատեսությամբ, չէ որ ես չեմ ներկայացնում արաբաթուրքական լադերով երաժշտություն, ես դասական ստեղծագործություններ եմ  երգում և դա կոմերցիա չէ, ես չեմ գնում հարսանիքում երգում `10000 դոլար առնում, որ 1000դոլարն էլ տամ հեռուստատեսությանը, որ եթերներում էլ օրը 56 անգամ ցույց տան <<մարդկանց զայլեն տանեն>>: Բայց կան հեռուստաալիքներ, որ առանց գումարի ցույց են տալիս իմ տեսահոլովակը, ճիշտ է ոչ շատ հաճախ, բայց ցուցադրում են: Քանի որ ես դասական երաժշտության նվիրյալ եմ, ինձ համար դասականը անմահ է նշանակում, կամաց-կամաց կարծում եմ այդ ամենը կհարգվի:

Վրեժ Կիրակոսյան

Citylife.am- Կարելի  է ասել, որ չեք  ցանկանում Ձեզ ուրիշ ոճում փորձել:

Վրեժ- Ինձ համար դա խնդիր չէ, մի քիչ մեծամիտ չհնչի, քանի որ թեթև ոճերում երգելը դժվար չէ <<սթից>> բան է, ուղղակի չեմ ուզում <<փչանամ>>, թող ինձ ներեն այն մարդիկ ովքեր երգում են այդ ոճում, ինչու եմ ասում փչանամ, քանի որ ավելի բարդ ստեղծագործություն ներկայացնելը ինձ համար հաճելի է, ինձ այստեղ ավելի լավ եմ զգում, թե չէ ուրիշ խնդիր չկա: Բացի այդ x-factor նախագծում այդ բացը լրացրել եմ:

Citylife.am-Իսկ ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր  ուզում են ընտրել արվեստի ինչ որ ճյուղ:

Վրեժ- Գիտեք, ես կյանքում այնքան դժվարություններ եմ հաղթահարել, գյուղից գալ քաղաք, ադապտացվել այստեղի միջավայրի հետ, քանի որ Երևանի երեխաների համար ավելի հեշտ է, պարզապես պետք է շատ աշխատել, գնալ նպատակի ետևից, ես այսպիսի մի խոսք եմ ասում<< ասֆալտի վրա տաղանդավոր երեխաններ չեն ծնվում>> դրա համար ես իմ կնոջը ասում էի, որ  պետք է գնա և գյուղում ծննդաբերի:Վրեժ Կիրակոսյան

Citylife.am-Շնորհակալ եմ Վրեժ ժամանակդ մեզ  տրամադրելու համար:

Վրեժ-Ես եմ շնորհակալ, շատ հաճելի էր, քեզ էլ  մաղթում եմ, որպսզի կայանաս և անցնեն տարիներ շատ երկար, որտեղ ես քեզ հանդիպեմ արդեն կայացած  և շատ մեծ անունով լրագրողի, որ դու հիշեցնես ինձ, որ այ այս թվականին իրար հետ հարցազրույց ենք ունեցել:

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia