Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


«Օրենքով գողը» ավիրել է գաղութի մզկիթը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի խումբ ազդեցիկ «օրենքով գողեր» համարում են, որ Ռուսլան Գեգեչկորիի (Շլյապա կրտսեր) «թագազերծումը» օգուտ է եղել միայն Պատիժների իրականացման դաշնային ծառայությանը: Նրանց կարծիքով, առկա պայմաններում Շլյապայի հետ հարցերը պետք է պարզվեին նրա ազատ արձակվելուց հետո միայն:

«Росбалт»–ի ներկայացմամբ՝ խնդիրը հետևյալն է: Ռուսլան Գեգեչկորին հայտնվել է Տուվայի գաղութներից մեկում՝ կրելու պատիժը: Վեճ է առաջացել նրա ու մի խումբ չեչենների ու դաղստանցիների միջև: Վեճի ընթացքում նա անպարկեշտ խոսքեր է ասել չեչեն ազգի հասցեին: Ծեծկռտուք է սկսվել: Շլյապա կրտսերը մի քանի հարված է ստացել: Վեճից հետո կովկասցիները գնացել են մզկիթ՝ աղոթելու: Շուտով այնտեղ է հայտնվել Գեգեչկորին իր ընկերների հետ: Կովկասցիներին սարսափելի ձևով ծեծել են, իսկ մզկիթը՝ ավերել: Այս լուրն արագորեն տարածվել է չեչեն ու դաղստանցի հեղինակությունների ու նաև սովորական մարդկանց շրջանում: Որոշում է կայացվել պատժվել Գեգեչկորիին: Խնդիրն այն է, որ գողական աշխարհում կրոնն ու ազգությունները, մեծ հաշվով, նշանակություն չունեն: Եվ մարդկանց ազգությանը կամ կրոնին դիպչելը ճիշտ չէ:

Միջադեպից հետո Գեգեչկորիին տեղափոխել են Կրասնոյարսկի բանտային հիվանդանոց: Ըստ կայքի՝ դա պատահական չի արվել: Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը որոշել է պատժել Գեգեչկորիին: Այդ հիվանդանոցում է գտնվել Գեգեչկորիի ոխերիմ թշնամի, «օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին (Բադրի Քութայիսցի): Ժամանակին Գեգեչկորին ու նրա կլանի անդամներն այն «քրեական գեներալների» շարքում էին, ովքեր ստորագրել էին Բադրիին «թագազերծելու» քսիֆի տակ: Ավելի ուշ, վերջին տարիներին գողականների ամենամեծ հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանում, Կոգուաշվիլուն ճանաչել են որպես ընտանիքի անդամ, այսինքն՝ «օրենքով գող»:

Սակայն Բադրին բանտային հիվանդանոց ժամանած «թշնամու» հանդեպ որևէ հետաքրքրություն չի դրսևորել: Փոխարենը Գեգեչկորիի հարցերը լուծել փորձել են երկու այլ գողեր՝ Կոնստանտին Բորիսովը (Կոստիլ) և Սուլխան Մժավիան (Սուլխանը): «Росбалт»–ի տվյալներով, նրանք փորձել են ստանալ նաև հիվանդանոցում գտնվող «քրեական գեներալ» Յուրի Ուսոյանի (Յուրա Լազարևսկի) աջակցությունը, բայց նա կտրականապես հրաժարվել է: Արդյունքում Գեգեչկորիի «թագազերծման» քսիֆի տակ ստորագրել են միայն Կոստիլն ու Սուլխանը:

Ուշագրավ է, որ ազդեցիկ շատ գողեր, անկախ Շլյապա կրտսերի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այդ քայլին բացասաբար են վերաբերվել: Մասնավորապես, Կոստիլն ու Սուլխանն ակնհայտորեն հույս են ունեցել ստանալու Բադրիի աջակցությունը, բայց չեն ստացել: Հակառակը, Բադրին դատապարտել է այդ երկուսի արարքը: Կոգուաշվիլին նշել է, որ անազատության մեջ գտնվող «օրենքով գողերը» պետք է պայքարեն «համակարգի» դեմ: Իսկ Շլյապան, ով էլ լինի, այդպես է վարվել: Ուստի նրա «թագազերծումը» եղել է բացառապես հօգուտ «համակարգի»: Նրա հետ բոլոր հարցերը պետք է լուծել ազատ արձակվելուց հետո:

Այն բանից հետո, երբ Գեգեչկորին մնացել է առանց տիտղոսի, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Այսուհետ նա շարքային բանտարկյալ է, ում հարցերը կարող են հեշտությամբ լուծել:

Գեգեչկորիի կլանի մարդիկ ակտիվորեն փորձում են գտնել ազգությամբ չեչեն մի հեղինակության կամ «օրենքով գողի», ով կկարողանա վերահսկել իրավիճակը: Քրեական աշխարհի մակարդակով որոշվել է թեման փակված համարել: Սակայն հայտնի է, որ մի խումբ չեչեններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, Տուվայի բանտում տեղի ունեցած միջադեպը ներել չեն ցանկացել:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe