Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


«Ոչ հոսանք ենք ծախսում, ոչ գումար ենք վճարում, անվճար օդից տաքանում ենք». Արևային ջրատաքացուցիչներ ունեցող համայնքի ղեկավար. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների մի փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։

Այն վերաբերում է արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառմանը չգազաֆիկացված համայնքներում։ Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն և նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը, ինչը չգազաֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է

Նախորդ շաբաթ սրա վերաբերյալ քննարման ժամանակ փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել էր, որ ջրատաքացուցիչների կիրառումը միակ տարբերակը չէ և առանձին համայնքների համար հնարավոր է նաև գազաֆիկացման իրականացումը: Հարությունյանը նաև նշել էր, որ գազաֆիկացում կատարելը բավականին ծախսատար է և տնտեսապես չհիմնավորված, իսկ Լեռնամերձ գյուղի օրինակով ցույց է տրվում, որ հնարավոր է մի քանի անգամ ավելի քիչ գումար ծախսելով՝ արևային ջրատաքացուցիչներ տեղադրել:

Ըստ նախարարության լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանի փոխանցման՝ մարզերից ստացված տվյալների համաձայն այսօր ներկայացված է չգազաֆիկացված 280 համայնք: Եվ այդ չգազաֆիկացված 280 համայնքներից Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի բնակիչները արդեն մի քանի ամիս է կարողանում են նորմալ կերպով օգտվել բաղնիքից և գիշեր–ցերեկ ապահովված են տաք ջրով:

«Փաստի» հարցին, թե որպես այլընտրանք արևային ջրատաքացուցիչների տեղադրումը որքանո՞վ է արդյունավետ և արդյոք գյուղացիները գո՞հ են, Լեռնամերձի գյուղապետ Վարդան Միրզոյանը հակիրճ պատասխան տվեց, այն է՝ ընտիր ա:

«Հիմա շատ լավ ա, ընտիր ա հիմա: Ապրիլին տեղադրել են, մայիսին՝ գործարկել»,– ասաց նա:

Հարցին, թե արդեն տարբերությունը զգո՞ւմ եք, պատասխանեց՝ «ոնց չենք զգում, բաղնիք–մաղնիք չունեինք, ոչ կուխնու ջուր, ոչ բաղնիքի: Հիմա գիշեր–ցերեկ բացում ենք, լցվումա առուները, չգիտենք՝ ինչ անենք, եռումա, բլբլդում»:

Միրզոյանի խոսքով մինչ այս ջուրը տաքացվել է կամ էլեկտրականության հաշվին, կամ գեյզերով, կամ էլ՝ ցախով: Եվ ըստ նրա՝ այս խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են, սակայն ոչ ոք լուծում չէր տալիս:

«Վարչապետին խնդրեցինք, վարչապետը միջնորդեց, էդ լավությունն արեց: Էս տասը տարիա քանի վարչապետա փոխվել, ոչ մեկը չարեց, խաբեցին: Էս վարչապետն արեց, մալադեց»,– ասաց նա:

Գյուղապետը նաև նշեց, որ վերջին 30 տարիների ընթացքում այս հարցը գյուղի ամենաարդիական խնդիրներից մեկն էր և նոր է միայն լուծում տրվել: Ասում է, որ թեկուզ գազի փոխարեն սա է, բայց ամեն դեպքում գիշեր–ցերեկ տաք ջուր ունեն: Իսկ դրանից էլ ավելի լավ ի՞նչ կարող է լինել:

«Ոչ հոսանք ենք ծախսում, ոչ գումար ենք վճարում, անվճար օդից տաքանում ենք»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ձմռանն էլ ջրատաքացուցիչների առկա էլեկտրական տեներն էն աշխատեցնելու և գազի փոխարեն հոսանքի վճար կտան, այդ ամիսներին յոլա կգնան: Բացի այդ, նախորդ տարիներին գյուղի յուրաքանչյուր ընտանիք ստիպված էր լինում գեյզերի համար ամսական 7–13 հազար դրամ գումար վճարել, իսկ այժմ միայն խոհանոցի գազօջախի համար են գազ գնում և անձամբ համայնքապետը ամսական 13 հազար դրամի օգուտ է ունենում:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive