Պետք է լինի բարոյական չափանիշ. Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին
SOCIETYԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, որը տեղակայված է եղել ադրբեջանական գյուղի մոտ եւ որի հետեւանքով տուժել է նաեւ 2 տարեկան երեխա:
«Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետեւանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։
Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։
Պետք է լինի բարոյական չափանիշ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



