Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Նախակրթարաններում խտրական վերաբերմունք կա. Երևանում անվճար են, մարզերում՝ վճարովի. «Ասպարեզի» նամակը՝ վարչապետին

SOCIETY

Նախակրթարաններում խտրական վերաբերմունք կա. Երեւանում դրանք անվճար են, մարզերում՝ վճարովի: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակում նշել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ եւ Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:

Նամակում, մասնակվորապես ասվում է.

«Դպրոց ոտք դնող երեխաները այս խտրականության հետեւանքով իրենց գիտելիքներով բաժանվում են երկու խմբի՝ (1) առավել նախապատրաստված կամ որոշ նախնական գիտելիքներ ունեցողներ, եւ (2) շատ սահմանափակ գիտելիքներ ունեցողներ կամ չունեցողներ: (Նամակը տես այս հաղորդագրությանը կից): Նամակում ասվում է, որ այս խտրականությունը պայմանավորված է Երեւանի բյուջեի առավել բարենպաստ վիճակով՝ մնացած համայնքների համեմատ, ինչը արտահայտվում է ոչ միայն նախակրթարանների ֆինանսավորման ոլորտում:

Նամակում մասնավորաբար ասվում է.«...Հայտնի պիտի լինի Ձեզ, որ համայնքների բյուջեների ձեւավորման ՀՀ գործող օրենսդրությունը եւ պրակտիկան այնպիսին է, որ համայնքներում շնչին ընկնող համայնքային բյուջեի ցուցանիշը հեռու է համահավասար կամ համահավասարին մոտ լինելուց, մի համայնքում այդ ցուցանիշը կարող է մինչեւ 7-ապատիկ գերազանցել մեկ այլ համայնքի ցուցանիշը: Մասնավորաբար, Երեւանում շնչին ընկնող համայնքային բյուջեն 2,5-3 անգամ ավելի մեծ է, քան մյուս խոշոր քաղաքների համանման ցուցանիշը: Ակնհայտորեն սա թույլ չի տալիս մարզերում համայնքային բյուջեից այնպես ֆինանսավորել համայնքապատկան մանկապարտեզները, որ վերջիններս կարողանան համայնքների բոլոր երեխաներին անվճար նախնական կրթություն ապահովել, իսկ Երեւանում դա հնարավոր է: Կարծում եմ, որ եթե այս վիճակը տեւական դառնա, եւ խնդիրը չկարգավորվի, հաշվի առնելով նաեւ բազմաթիվ այլ խտրական երեւույթներ, որոնք առկա են պետական կառավարման սխալների եւ թերությունների պատճառով (տարբեր համայնքների կոմունալ տնտեսությունների մեջ խտրական ներդրումները եւ այլն), շարունակվելու է մարզերից միգրացիան դեպի մայրաքաղաք, դրանից բխող այլ հետեւանքներով»:

Նամակում Լ.Բարսեղյանն առաջարկել էր հանձնարարել ուսումնասիրել այս խնդիրը, մշակել երեւանյան եւ մարզային երեխաների նախարկրթարանային ուսման հավասար եւ արդար մատչելիության ապահովման մեխանիզմներ, այսպիսով վերացնել առկա խտրականությունը այս ոլորտում: Դա կարող է լինել սուբվենցիաների միջոցով, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի արմատական վերանայման եւ/կամ այլ միջոցներով: 

2017 թ. մայիսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է վարչապետին ուղղված նամակին: Պատասխանում, մասնավորաբար, ասվում է. «...ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում հայտնում է, որ Ձեր կողմից բարձրացված խնդիրն արդիական է, եւ այն կարգավորելու նպատակով՝ նախարարության կողմից կատարվում են բազմակողմանի ուսումնասիրություններ: Ձեր կողմից արված առաջարկությունները հաշվի կառնվեն»:

Խնդրի կարգավորման մասին, առայժմ այլ տեղեկություններ չկան:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe